Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մայիսի 21-23-ը աշխատանքային այցով կլինի Միացյալ Նահանգներում:
Ինչպես հաղորդում է InterpressNews-ը, վրացական կառավարության վարչակազմում, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կբացեն Վրաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության հանձնաժողովի լիագումար նիստը:
Վաշինգտոնում Գիորգի Կվիրիկաշվիլին կմասնակցի ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի և The Heritage Foundation-ի կողմից կազմակերպված Վրաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության տարեկան կոնֆերանսին:
Այցի շրջանակներում նախատեսվում են երկկողմանի հանդիպումներ ինչպես գործադիր իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ կոնգրեսի տարբեր հանձնաժողովների ղեկավարների հետ:
Մայիսի 23-ին վարչապետը կմասնակցի Վրաստանի Դեսպանատան կազմակերպած ընդունելությանը, նվիրված Վրաստանի Առաջին Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակին: Միջոցառումը տեղի կունենա Վաշինգտոնում ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում:
Վրաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են առաջին փոխվարչապետը, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, փոխվարչապետը, արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լևան Իզորիան և արտաքին հարաբերությունների գծով վարչապետ Թեդո Ջափարիձեն: