Այսօր Վրաստանի դատախազությունը հանդես է եկել Էրոսի Կիծմարիշվիլիի մահվան վերաբերյալ հայտարարությամբ: Հետաքննության տվյալներով, Վրաստանի նախկին դեսպանը Ռուսաստանում, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հիմնադիր Էրոսի Կիծմարիշվիլին չի սպանվել, ոչ ոք միտումնավոր չի հրահրել նրան ինքնասպանության, նա սպանել է ինքն իրեն:
«Վրաստանի Դատախազությունը ավարտել է Էրոսի Կիծմարիշվիլիին ինքնասպանության հրահրելու հետաքննությունը, հանցագործություն նախատեսված Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով: Հանրության հետաքրքրությունից ելնելով, որոշվել է ներկայացնել հետաքննության արդյունքները: Այստեղ ցանկանում ենք նշել, որ գործի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա, ստեղծվել է տեսահոլովակ, որում մանրամասնորեն տրվում են այն փաստերը, որոնք արտացոլում են Էրոսի Կիծմարիշվիլիի մահը», – հայտարարում է դատախազությունը:
Ըստ իրենց զեկույցի, հետաքննության ժամանակ հարցաքննվել է 600 մարդ:
«Ընտանիքի անդամների, իրավաբանների և ընտանիքի կողմից ներկայացված անկախ փորձագետների մասնակցությամբ անցկացվել են տասնյակ փորձաքննություններ: Վերամշակվել և վերլուծվել են վիդեո-տեսագրությունները, ինչի արդյունքում սահմանվել են Էրոսի Կիծմարիշվիլիի տեղափոխման երթուղիները, ուսումնասիրվել են նրա հետ կապված անձանց հետ հեռախոսազանգերը: Վերականգնվել և քննարկվել են տեղեկությունները, որոնք պահված էին Էրոսի Կիծմարիշվիլիի հեռախոսի և համակարգչի մեջ: Բացի այդ, անցկացվել են մի շարք օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ»:
Հետաքննության ընթացքում հարցաքննվել են Էրոսի Կիծմարիշվիլիի ընտանիքի բոլոր անդամները` կինը, եղբայրը և երեխաները, և արդյունքում, չի բացահայտվել որևէ կասկածելի հանգամանք, մահվան մեկ այլ հնարավոր տարբերակի կապակցությամբ:
Հետաքննության ընթացքում հետազոտվել է Էրոսի Կիծմարիշվիլիի ֆինանսական վիճակը:
«Փաստագրված է, որ Կիծմարիշվիլիի ընտանիքը անհատ անձանց, կազմակերպություններին և բանկերին ընդհանուր առմամբ պարտք էր 312 000 ԱՄՆ դոլար և 120 000 լարի գումար, որի համար հիփոթեքային վարկերի էր դրել իր տունը, և Էրոսի Կիծմարիշվիլին չուներ բավարար եկամուտ մարելու համար այդ պարտքը», – ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, դատախազությունը պարզաբանել է, որ խոսելով հետաքննության արդյունքների մասին, նրանք չեն խոսում միայն որևէ որոշակի քննչական գործողությունների արդյունքի մասին, այլ ասում են, հաշվի առնելով առկա բոլոր ապացույցների համար հետևողական և տրամաբանական վերլուծությունը:
«Այս դեպքում, միակ, հետևողական և տրամաբանական վերլուծությունը առկա բոլոր ապացույցների դեպքում ցույց է տալիս, որ Էրոսի Կիծմարիշվիլիին ոչ ոք միտումնավոր ինքնասպանության չի հրահրել և չի սպանել: Նա ինքնասպան է եղել, որոշակի հանգամանքների գոյությունը հաշվի առնելով, անհնար է, որ սպանությունը կատարվեր այլ անձի կողմից: Հետևաբար, որոշում կայացվեց, որ պետք է դադարեցնել քրեական գործով հետաքննությունը», – ասված է դատախազության հայտարարության մեջ:
Սակայն, Էրոսի Կիծմարիշվիլիի եղբայրը, Զուրաբ Կիծմարիշվիլին լրագրողներին ասել է, որ ինքը համաձայն չէ դատախազության հետ: Վաղը, հունիսի 23-ին, նա հանդես կգա հայտարարությամբ:
“Մենք համաձայն չենք ինքնասպանության վարկածի հետ, վաղը մենք մանրամասնեորեն կասենք այս մասին մնացածներին: Այս կարծիքին է նաև Էրոսի Կիծմարիշվիլիի կինը”,- հայտարարեց Զուրաբ Կիծմարիշվիլին:
Դատախազության տարբերակի հետ համաձայն չէ նաև “Ռուսթավի 2”-ի գլխավոր գործադիր տնօրենը, հայտարարելով, որ նա նույնպես շատ պարտքեր ունի, բայց չի պատրաստվում կախվել:
Կիծմարիշվիլու մարմինը գլխի հրազենային վնասվածքով հայտնաբերել են 2014 թ.-ի հուլիսի 15-ին մեքենայի մեջ, բազմաբնակարան շենքի ավտոտնակում, այդ շենքում նա ապրում էր իր ընտանիքի հետ: Մարմնի կողքին կար ատրճանակ, գրանցված նույն օրը իր անվամբ: Քրեական գործը, այդ ժամանակ սկսվեց «հրահրել ինքնասպանության» հոդվածի համապատասխան:
Էդիտա Բադասյան