Ախալքալաքի շրջանի Չամդուրա գյուղի բնակիչները երեկ սկսեցին բողոքել հողերի վաճառքի դեմ, որը նրանք օգտագործում էին որպես արոտավայր: Իսկ այսօր առավոտյան նրանք շարունակում են բողոքի ակցիան Ախալքալաքի վարչության շենքի դիմաց:
Մանրամասն կարող եք կարդալ մեր կայքում այսօրվա ընթացքում:
Չամդուրա գյուղի բնակիչները ժամը 10:00-ից փակել էին «Արալի» ընկերության աշխատակիցների ճանապարհը և թույլ չէին տալիս աշխատել ընկերությանը վարձակալած տարածքում: Գյուղացիների խոսքերով, մեկ շաբաթ առաջ նրանք զգուշացրել էին աշխատողներին, որ տարածքը չօգտագործեն:
Տարածքը, որի մակերեսը մոտավորապես 1410 քառ\մ է աճուրդի է հանվել 30 000 ԱՄՆ դոլարով, որը գնել է մեկ այլ գյուղի բնակիչ՝ Վալերի Մարաբյանը (Դիլիսկա): Գնված տարածքի մի մասը նա վարձավճարով տվել է «Արալի» ընկերությանը, որը վարձակալել է այն երկու շաբաթով, և օգտագործում է քարհատման համար: