Համաշխարհային բանկը նվազեցրել է Վրաստանի 2017 թ.-ի տնտեսական աճի իր կանխատեսումը մինչ 3,5%-ի, որը նախորդ կանխատեսման հետ համեմատ նվազ է 1,7%-ով:
Ըստ «Բիզնեսպրեսնյուսի» տվյալների, Համաշխարհային բանկի հունիսի «Գլոբալ էկոնոմիկայի հեռանկարներ» զեկույցի համաձայն, բանկը նաև կրճատել է տնտեսական աճի կանխատեսումը առաջիկա երկու տարիների ընթացքում: Ըստ զեկույցի, 2018 թվականին Վրաստանի տնտեսական աճը կհասնի 4% (-1.3), իսկ 2019 թ.-ին 4.5% (-0.5):
Տվյալ զեկույցի համաձայն, Համաշխարհային բանկը այս տարի կանխատեսում է համաշխարհային էկոնոմիկայի միայն 2.7% աճ: Ինչ վերաբերում է մեր հարևան երկրներին, Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 2.7%-ով, Ադրբեջանինը՝ 1,4%, Ռուսաստանինը` 1.3%, Թուրքիայինը՝ 3.5%-ով: