Նախատեսվում է մինչև տարեվերջ ընդլայնել անվճար դեղամիջոցների ծրագիրը,- այս մասին հայտարարել է Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների հարցերով, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար՝ Դավիթ Սերգեենկոն:
Նրա հայտարարությամբ, շուրջ 60 անուն դեղամիջոցներ՝ մինչև տարեվերջ, կոնկրետ խմբերի համար արդեն կլինեն հասանելի:
«Սեպտեմբերին արդեն իրականացվել է ընդլայնում, երբ սոցիալապես անապահովների ցուցակին են ավելացել թոշակառուները և սահմանափակ կարողություններով անձինք: Մինչև տարեվերջ կընդլայնվի դեղամիջոցների ցանկը, օգտվողների խմբերը կմնան նույնը, սակայն հիմնական ուղղվածությունը կլինի հավելյալ 23-ից մինչև 30 դեղամիջոցները և ընդհանուր կդառնա 60 անվանման դեղամիջոց»,- հայտարարել է Սերգեենկոն: