Ապրիլի 15-ին Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում մանուկների ուրախ պարային կատարումներով նշեցին Սուրբ զատիկը:

Միջոցառման մասնակիցները մանուկներն էին, ովքեր կենտրոնի ամենափոքր սաներն են: Փոքրիկ պարողները ներկայացան ճուտիկների կերպարներով և իրենց գեղեցիկ կատարումներով արժանացան ներկաների համակրանքին:

«Երեխաները պատրաստել են պարային կատարումներ և բացի միջոցառման պատասխանատվությունից, սա նրանց առաջին այսպես ասած քննական աշխատանքն է և բոլորիս հետաքրքրում է նրանց պատրաստվածությունը», – մեզ հետ զրույցում ասաց երիտասարդական կենտրոնի տնօրեն Արթուր Գաբրիելյանը:

Միջոցառումը անցավ դրական և հաճելի միջավայրում և 3-ից 6 տարեկան փոքրիկները պատվով կատարեցին գրեթե բոլոր «պարտականությունները»:
erit1

erit2
Ջուլիետա Տոնականյան