Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի գիտական խորհուրդը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրել Ջաբա Սամուշիային՝ մինչև 6 ամիս ժամկետով։ Ըստ ընտրական հանձնաժողովի ղեկավար Կախա Լորիայի՝ ընտրություններին մասնակցել է գիտխորհրդի 33 անդամից 30-ը և նրանցից կողմ է քննարկել 28 անդամ, իսկ 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունը հաստատվել է ԹՊՀ գիտխորհրդի կողմից։
Թբիլիսիի պետական համալսարանի ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ մինչ գործող ռեկտորին ընտրելը, գիտխորհրդի կողմից հայտարարված մրցույթին կարող էր մասնակցել օրենքով և խորհրդի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող ցանկացած անձ, ռեկտորի պաշտոնակատարի թեկնածուների ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 13-ն էր, որին ներկայացված էր միայն մեկ դիմում՝ Ջաբա Սամուշիայի կողմից։
Սակայն այս փոփոխությունը բողոքի նոր ալիք է բարձրացրել ուսանողների շրջանում, և, ըստ ուսանողական շարժման ավելի վաղ տարածած հայտարարության՝ «համալսարանի կլանային ադմինիստրացիան նախապես որոշել է, թե ով է դառնալու ռեկտոր, սակայն ուսանողները նրանց դա անելու հնարավորություն չեն տա»։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ հերթական անգամ պարզ է դառնում, որ Թբիլիսիի պետական համալսարանում ռեկտորի նշանակման գործընթացը տեղի է ունենալու անարդար ու անհավասար միջավայրում։
Այնուամենայնիվ, ԹՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատարի ընտրությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին այն բանից հետո, երբ նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն դիմել էր գիտխորհրդին՝ հրաժարականի դիմումով։ Նշենք, որ Շարվաշիձեն ԹՊՀ ռեկտորի պաշտոնակատար էր 2016 թվականից։ Նա երկրորդ ժամկետով ընտրվել է 2020 թվականի օգոստոսին՝ 4 տարով, ուստի Շարվաշիձեն ռեկտորի պաշտոնում պետք է մնար մինչև 2024 թվականը։ Ընտրության արդյունքները ամփոփելուց հետ Թբիլիսիի պետական համալսարանը տարածած տեղեկությունից պարզ դարձավ, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել Ջաբա Սամուշիային՝ մինչև 6 ամիս ժամկետով,իսկ պարտականությունների կատարման 6-ամսյա ժամկետից հետո կհայտարարվի մրցույթ ռեկտորի ընտրության համար։
Պրոֆեսոր Ջաբա Սամուշիայի ներկայացրած «կարճաժամկետ գործողությունների ծրագրում», որը կազմված է 3 էջից, ներառում է 13 կետ՝ Սամուշիայի խոսքով, նա կարևորում է առանձնահատուկ կարևորություն ունեցող հարցերը: Նշված գործողությունների ծրագրում կան կետեր նաև ուսանողական բնակարանների հետ կապված ուսումնասիրության, համապատասխան ոլորտների և ֆինանսավորման չափի որոշումների հետ կապված, ինչպես նաև ուսանողների հետ արդի հարցերի շուրջ շաբաթական հանդիպումների անցկացում:
Աշխատանքային գործողությունների պլանի ամբողջական փաստաթղթին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով