Վրաստանում 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հաստատություններում ուսումը դադարեցրել է ավելի քան 12 հազար աշակերտ: Այս թիվը 2 տոկոսով նվազ է անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Դպրոցը թողածների 40,7%-ն աղջիկներ են, իսկ 59.3%-ը՝ տղաներ:

Նույն տվյալների համաձայն՝ Վրաստանում 2018-19 ուսումնական տարվա ընթացքում գործել է 2 313 ընդհանուր կրթության հաստատություն՝ դպրոց, որից 2 086-ը հանրային է, 227-ը՝ մասնավոր: Աշակերտների 48 տոկոսն աղջիկ է, 52-ը՝ տղա: Դպրոց հաճախելիության ցուցանիշով (35%) առաջատարը մայրաքաղաք Թբիլիսին է:

Տարածաշրջաններից ամենաշատ դպրոց Իմերեթին ունի՝ 17.0%:

Հանրակրթական հաստատությունների քանակը Վրաստանում վերջին հինգ տարիներին շատ քիչ, սակայն նվազել է:

2015-16 թվականներ՝ 2 331 դպրոց

2016-17 թվականներ՝ 2 321 դպրոց

2017-18 թվականներ՝ 2 308 դպրոց

2018-19 թվականներ՝ 2 313 դպրոց

2019-20 թվականներ՝ 2 313 դպրոց

Սրան զուգահեռ աշակերտների քանակը դպրոցներում տարեցտարի աճում է.

2015-16 թվականներ՝ 553.9 աշակերտ

2016-17 թվականներ՝ 564.7 աշակերտ

2017-18 թվականներ՝ 575.2 աշակերտ

2018-19 թվականներ՝ 584.4 աշակերտ

2019-20 թվականներ՝ 592.9 աշակերտ

Եվ ավելին դպրոցական վիճակագրության վերաբերյալ.

2019-2020 ուսումնական տարում Վրաստանի դպրոցներում սովորում է մոտ 593 հազար աշակերտ, ինչը 1,5%-ով ավելին է նախորդ տարվա համեմատ:

Աշակերտների ընդհանուր թվից 47.9%-ը աղջիկներ են, իսկ 52.1%-ը` տղա:

Երկրի բոլոր պետական հանրակրթական ​​դպրոցներում աշակերտների թիվը կազմւոմ է 89.4%, իսկ մասնավոր դպրոցներում՝ 10,6%:

Ամենամեծ թվով աշակերտներ Թբիլիսին ունի՝ 34.7%:

2019 թվականին դպրոցն ավարտել է ավելի քան 86.4 հազար աշակերտ, ինչը 5.1%-ով ավելին է, քան նախորդ տարի:

2018-2019 ուսումնական տարվա սկզբի տվյալներով, հանրապետության դպրոցներում աշխատանքի են անցել ավելի քան 63.7 հազար ուսուցիչ, ինչը 5,3%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ուսուցիչների մեծ մասը կանայք են՝ 86,8%, իսկ տղամարդիկ կազմում են՝ 13,2%: