Հունվարի 1-ից մինչև հիմա Ախալքալաքի հոսպիտալում լույս աշխարհ է եկել 12 երեխա: Առաջինը լույս աշխարհ է եկել աղջիկ երեխա։

2021 թվականի առաջին օրն Ախալքալաքի հիվանդանոցում տղա էր ծնվել, իսկ հունվարի 1-ից մինչև հունվարի 22-ն ընկած ժամանակահատվածում 28 երեխա։

2020 թվականի հունվարի 1-ին Ախալքալաքում երկու երեխա է ծնվել՝ տղա ու աղջիկ:

2019 թվականի համեմատ 2020 թվականին Ախալքալաքում ծնելիության աճ է գրանցվել։ Եթե 2019 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում ծնվել է 404 երեխա՝ 224 տղա և 180 աղջիկ, ապա 2020 թվականին 425՝ 215 տղա և 210 աղջիկ։

Երկու տարիների համեմատ ծնելիությունը համեմատաբար ավելի բաձր է եղել 2021 թվականին։ 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում Ախալքալաքի հոսպիտալում ծնվել է 484 երեխա՝ 278 տղա և 206 աղջիկ: