Այսօր Ախալքալաքի մշակույթի տան դիմաց տեղի ունեցավ համերգ, որը նվիրված էր քաղաքի օրվան: Համերգից հետո հյուրերը հրավիրվեցին տոնական ճաշկերույթի:

den goroda 4

den goroda 2

LAG

Քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններն սկսվեցին ժամը մեկին Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտությունով, որը հնչում էր Մշակույթի տնից, քաղաքի գլխավոր հրապարակում: Դրանից հետո սկսվեց համերգ, ելույթ ունեցան Ախալքալաքի գյուղերի պարային համույթները: Պարով ու երգով բազմիցս հանդես եկան նաև «Ջավախք» համույթը, Աշուղական դպրոցը և «Մուրջի» վրացական համույթը, ինչպես նաև Երիտասարդական կենտրոնի պարային խումբը:

Իրենց ցուցահանդեսը բացեցին «Ախալքալաքում գյուղերի զարգացման նոր մոտեցման խթանում» ծրագրի ներկայացուցիչները, բաժանելով քաղցրավենիք, փուչիկներ և ծրագրի մասին բրոշյուրներ, գունավոր փուչիկները երեխաների մոտ տոնական տրամադրություն ստեղծեցին:

Նրանց կողքին Ախալքալաքի Ապագայի Տունը ցուցադրում էր ձեռագործ աշխատանքներ` Ջավախքի տիկնիկը, ասեղնագործ և ուլունքներից պատրաստված ամենատարբեր աշխատանքներ:

den goroda14

den goroda

Տոնական համերգին ներկա էին տարբեր համույթներում պարող երեխաների ծնողներն ու հարազատները:

Միջոցառումը վարում էր Ախալքալաքի Շրջանային վարչության Մշակույթի և սպորտի բաժնի պետը:

«Այսօր առաջին անգամ նորագույն պատմության մեջ մենք տոնում ենք Ախալքալաքի օրը: Այս օրը ոչ մի պատմական նշանակություն չունի: Ես կարծում եմ, Ախալքալաքի ոչ մի բնակիչ դեմ չէ, որ մենք ունենանք ևս մեկ տոն: Ես կցանկանայի տեղեկացնել, որ հիմա միաժամանակ բաց է նաև մեր թանգարանը: Դուք կարող եք գնալ հետաքրքրվել, եթե ձեզ հետաքրքրում է Ախալքալաքի պատմությունը փաստերով: Եվ ուրախությամբ կասեմ, որ այսօր այստեղ են արժանի ախալքալաքցիները», – ասաց Վալերի Ստելմաշովը ներկայացնելով շրջանի ներկա և բացակա պաշտոնյաներին:

den goroda7

den goroda 13

den goroda 16

den goroda 11

Ելույթով հանդես եկավ արդեն Սակրեբուլոյի նախկին նախագահ և այժմ պատգամավոր Համլետ Մովսիսյանը, ով հաղորդեց, որ նոյեմբերի 12-ը չի լինի քաղաքի օրվա տոնակատարության հիմնական օր, որ հաջորդ տարի, Ախալքալաքի օրը նշվելու է տաք եղանակներին, սեպտեմբերին:

Ախալքալաքցիներին տոնի առթիվ շնորհավորեց նաև քաղաքի նորընտիր քաղաքապետ Յուրիկ Հունանյանը:

«Ամբողջ սրտով ցանկանում եմ շնորհավորել ձեզ բոլորիդ, այսօրվա կապակցությամբ: Այն բանի կապակցությամբ, որ Ախալքալաքի օրը նշվում է որպես տոն: Երկու խոսքով կցանկանամ ասել: Առաջին անգամ մենք կազմակերպել ենք նման միջոցառում, և ես գիտեմ, որ կան որոշ թերություններ, բայց ապագայում նշելու ենք ավելի գեղեցիկ կերպով, ավելի լավ տրամադրությամբ, մենք ավելի լավ կկազմակերպենք այս տոնը` մեր սիրելի քաղաքի համար: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա առթիվ», – ասաց Ախալքալաքի նորընտիր քաղաքապետը:

den goroda 12

den goroda 9

den goroda 10

den goroda 8

den goroda 5

den goroda3

Քաղաքի տոնը շրջանային բյուջեին արժեցավ 6000 լարի, ծախսերի մեծ մասը գնաց հյուրերի հյուրասիությանը, ովքեր հրավիրված էին ռեստորան ճաշկերույթի:

Քրիստինե Մարաբյան