Սկսվեցին Ախալքալաքի բազմահարկ շենքերի բակերի և երկու փողոցների վերականգնման աշխատանքները, որոնք 2016 թ.-ից հետաձգվել էին 2017 թ.:
Նշված աշխատանքները կատարում է ՍՊԸ «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը: Աշխատանքները պետք է իրականացվեին նախորդ տարվա ընթացքում ու ավարտվեին 2016 թ.-ի դեկտեմբերի 19-ին: Սակայն, այն պատճառով որ տենդեր-մրցույթը հայտարարվել էր ուշ, ընկերությունը ժամանակին չհասցրեց իրականացնել աշխատանքները, ուստի պայմանագիրը երկարաձգվեց և նոր պայմանագրի համաձայն աշխատանքները պետք է ավարտվեն մինչ հունիսի 23-ը:
Այս նախագծի հիման վրա պետք է ասֆալտապատվեն Ձնելաձեի փողոցը (Ջավախիշվիլիի փողոցից մինչ վերջ 312մ), Շահումյանի փողոցը (Ջավախիշվիլիի փողոցից մինչ վերջ 311մ) և բարձրահարկ շենքերի բակերը` Աղմաշենեբելի № 14 հասցեով:
Այժմ այդ փողոցներներում ու բակերում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Այս աշխատանքների տենդեր-մրցույթը հայտարարվել էր 2016թ.-ի օգոստոսի 30-ին: Աշխատանքները ֆինանսավորվում է տեղական բյուջեից, որի համար հատկացվել 689 210 լարի:
Շուշան Շիրինյան