Ապրիլի 17-ին, Ախալքալաքի «Ապագայի տանը» նշվեց պետական լեզվի օրը:
Միջոցառմանը մասնակցում էին «Ապագայի տան» երեխաները: Սկզբում հնչեց Վրաստանի օրհներգը, ապա երեխաները երգեր երգեցին ու բանաստեղծություններ կարդացին:
Միջոցառումը վարում էին երկու լեզվով` հայերենով և վրացերենով:
Ներկա էին փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը, Մշակույթի ծառայության ղեկավար Վալերի Ստելմաշովը, Աշուղ Ալիկ Ջավախքը և այլ պաշտոնյաներ:
«Պետական լեզվի օրը նշվում է ապրիլի 14-ին, մենք ուզում էինք այդ օրը կազմակերպել միջոցառումը, բայց քանի որ Սալոմե Զուրաբիշվիլին այդ օրը Ախալքալաքում էր, օրը հագեցած էր միջոցառումներով, մենք չկարողացանք անցկացնել 14-ին, և մենք նշում ենք այսօր», – նշեց միջոցառման կազմակերպիչ Սաթենիկ Մահտեսյանը:
Միջոցառման ավարտին Արմեն Մառանգոզյանը նշեց, որ իրենք գոհ են այսօրվա միջոցառումից և հույս հայտնեց, որ նմանատիպ հանդիպումներ կկազմակերպվեն ապագայում էլ:
Միջոցառումը կազմակերպել էին Սաթենիկ Մահտեսյանը, Նանուլի Ունանյանը և Նանա Զազաձեն:
Բրատիսլավ Իգիթխանյան