Հասարակություն 21 Մայիսի, 2020 • Օդերևութաբաններն այսօր խոստանում են +36 աստիճան, իսկ վաղը եղանակը կտրուկ կվատթարանա

Այսօր Վրաստանում օդի ջերմաստիճանն առավելագույնը կբարձրանա մինչև 36 աստիճան: Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ մայիսի 22-ին, օրվա երկրորդ կեսին սպասվում է եղանակային պայմանների կտրուկ վատթարացում. Ամպրոպ և անձրև, որոշ տեղերում ուժեղ կարկուտ, առանձին վայրերում ժամանակ առ ժամանակ ուժեղ քամին կփչի արևմտյան ուղղությամբ:

Մայիսի 23-ին որոշ վայրերում սպասվում է ուժեղ քամի, ծովում հնարավոր է 4-5 բալ ուժգնությամբ փոթորիկ:

«Մայիսի 23-24 օդի ջերմաստիճանը էականորեն կնվազի: Սպասվող առատ տեղումները կարող են Վրաստանի գետերում ջրի մակարդակի բարձրացման և վարարման պատճառ դառնալ: Լեռնային շրջաններում հնարավոր է սողանքներ և սելավներ»,- ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝