Այսօր՝ օգոստոսի 11-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղում կարկտահարվել է ամբողջ ցանքատարածությունները:

Կես ժամից ավել տևած ուժեղ կարկուտը Խանդո գյուղի դաշտերի որոշ հատվածներում ոչնչացրել է բերքը:

“Դաշտերի այդ հատվածում մոտ 10 հեկտարից ավել բերք կար, վերջերս դժվարությամբ լուծեցինք ոռոգման հարցը: Ես այդ հատվածում մոտավորապես 80 ար կարտոֆիլ ունեի, չհասցրեցի նույնիսկ ոռոգել կարկուտն ամբողջությամբ ոչնչացրեց” – Jnews-ի հետ զրույցում ասաց Խանդո գյուղի բնակիչ Էդվարդ Հակոբյանը։

Վնասի չափը դեռ պարզ չէ, բնակիչների խոսքերով բերքն ամբողջությամբ ոչնչացվել է: