Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Jnews-ը ներկայացնում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները, թե ինչպես են ձայները բաշխվել կուսակցությունների միջև Ախալքալաքի (թիվ 40) և Նինոծմինդայի (թիվ 41) ընտրատարածքներում։

Թիվ 40 ընտրատարածքում (Ախալքալաքի մունիցիպալիտետ) ամենաշատ ձայն հավաքել է «Վրացական երազանք» կուսակցությունը (87.792%), որին հաջորդում է «Միասնություն-Ազգային շարժումը» (5.31%), երրորդ տեղում է «Փոփոխությունների համար – Գվարամիա, Մելիա, Գիրչի Դրոա» կոալիցիան՝ (2.751%), չորրորդ տեղում է «Ուժեղ Վրաստան-Լելոն հանուն ժողովրդի, հանուն ազատության» (2,027%), իսկ լավագույն հնգյակը եզրափակում է «Գախարիան Վրաստանի համար» (0,714%)։

Թիվ 40 ընտրատարածքից (Ախալքալաքի մունիցիպալիտետ) քվեարկության ամբողջական տվյալները.

№3 – «Վրաստանի միասնություն և զարգացում» կուսակցություն՝ 0,135% (28 ձայն)

№4 – «Կոալիցիա փոփոխությունների համար – Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա»՝ 2,751% (570 ձայն)

№5 – «Միասնություն-Ազգային շարժում»՝ 5,31% (1100 ձայն)

№6 – «Վրաստանի եվրոպացի դեմոկրատներ»՝ 0,188% (39 ձայն)

№8 – «Վրաստանի հայրենասերների դաշինք»՝ 0,126% (26 ձայն)

№ 9 – «Ուժեղ Վրաստան-Լելոն, հանուն ժողովրդի, հանուն ազատության»՝ 2,027% (420 ձայն)

№10 – «Վրաստանի լեյբորիստական կուսակցություն»՝ 0,101% (21 ձայն)

№12 – «Մեր միասնական Վրաստանը»՝ 0,053% (11 ձայն)

№16 – «Փոխիր Վրաստանը»՝ 0,048% (10 ձայն)

№17 – «Վրաստան»՝ 0,048% (10 ձայն)

№20 – «Ազատ Վրաստան»՝ 0,087% (18 ձայն)

№21 – «Տրիբունա»՝ 0,372% (77 ձայն)

№23 – «Մենք»՝ 0,058% (12 ձայն)

№25 – «Գախարիան հանուն Վրաստանի»՝ 0,714% (148 ձայն)

№26 – «Ձախ դաշինք»՝ 0,034% (7 ձայն)

№27 – «Վրացական միասնություն»՝ 0,039% (8 ձայն)

№36 – «Գիրչի»՝ 0,116% (24 ձայն)

№41 – «Վրացական երազանք»՝ 87,792% (18187 ձայն)

Թիվ 41 ընտրատարածքում (Նինոծմինդայի մունիցիպալիտետ) ամենաշատ ձայն հավաքել է «Վրացական երազանք» կուսակցությունը (88%), որին հաջորդում է «Միասնություն-Ազգային շարժում» (5.5%), երրորդ տեղում է «Փոփոխությունների համար – Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա» կոալիցիան՝ (3.7%), չորրորդ տեղում «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունն է (0,7%), իսկ հնգյակը եզրափակում է «Ուժեղ Վրաստան-Լելոն, հանուն ժողովրդի, հանուն ազատության» (0,383%)։

Թիվ 41 ընտրատարածքից (Նինոծմինդայի մունիցիպալիտետ) քվեարկության ամբողջական տվյալները.

№3 – «Վրաստանի միասնություն և զարգացում» կուսակցություն՝ 0,1% (12 ձայն)

№4 – «Կոալիցիա փոփոխությունների համար – Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա»՝ 3,695% (444 ձայն)

№5 – «Միասնություն-Ազգային շարժում»՝ 5,543% (666 ձայն)

№6 – «Վրաստանի եվրոպացի դեմոկրատներ»՝ 0,225% (27 ձայն)

№8 – «Վրաստանի հայրենասերների դաշինք»՝ 0,15% (18 ձայն)

№ 9 – «Ուժեղ Վրաստան-Լելոն, հանուն ժողովրդի, հանուն ազատության»՝ 0,383% (46 ձայն)

№10 – «Վրաստանի լեյբորիստական կուսակցություն»՝ 0,017% (2 ձայն)

№12 – «Մեր միասնական Վրաստանը»՝ 0,042% (5 ձայն)

№16 – «Փոխիր Վրաստանը»՝ 0,067% (8 ձայն)

№17 – «Վրաստան»՝ 0,05% (6 ձայն)

№20 – «Ազատ Վրաստան»՝ 0,1% (12 ձայն)

№21 – «Տրիբունա»՝ 0,2% (24 ձայն)

№23 – «Մենք»՝ 0,325% (39 ձայն)

№25 – «Գախարիան հանուն Վրաստանի»՝ 0,741% (89 ձայն)

№26 – «Ձախ դաշինք»՝ 0,025% (3 ձայն)

№27 – «Վրացական միասնություն»՝ 0,017% (2 ձայն)

№36 – «Գիրչի»՝ 0,125% (15 ձայն)

№41 – «Վրացական երազանք»՝ 88,198% (10,597 ձայն)