Այսօր Ախալքալաքի «Գրանդ Մուր» սրճարանում տեղի ունեցավ «Աջակցում Ախալքալաքի գյուղերի զարգացման նոր մոտեցմանը» ծրագրի պաշտոնական շնորհանդեսը:
«Աջակցում Ախալքալաքի գյուղերի զարգացման նոր մոտեցման» ծրագիրը իրականացնում է Հասարակայնության հետ կապերի Վրաստանի ինստիտուտի գյուղատնտեսության զարգացման դեպարտամենտը (GIPA ), համագործակցելով Mercy Corps կազմակերպության հետ, ԵՄ-ի ֆինանսավորմամբ:
Ծրագրի պաշտոնական շնորհանդեսը սկսվեց այցելուների գրանցումով և տեղի ԶԼՄ-ների հետ հարցազրույցով: Շնորհանդեսին ներկա էին տեղական իշխանության ներկայացուցիչներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆերմերներ, ԶԼՄ-ներ և հյուրեր: Ողջույնի խոսքով հանդես եկավ Գյուղատնտեսության նախարարության քաղաքականության և վերլուծական բաժնի պետ Եկատերինա Զվիաձեն, ինչպես նաև, Վրաստանում ԵՄ ներկայացուցիչ, միջավայրի և գյուղի զարգացման մենեջեր, պարոն Ալվարո Օրտեգա Ապարացիոն, Ախալքալաքի Շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, Վրաստանում «Mercy Corps»-ի ներկայացուցիչ Իրակլի Կասրաշվիլին:
Ներկաներին ծրագրին ծանոթացնելուց հետո ցուցադրեցին Ախալքալաքի գյուղերի զարգացման մասին տեսանյութը և Բորժոմի շրջանի գյուղերի զարգացման վիդեո պատմությունը կատարված «ENPARD» ծրագրի շրջանակներում:
Ըստ Վրաստանում ԵՄ ներկայացուցիչ Ալվարո Օրտեգա Ապարացիոյի նրանք արդեն երկար տարի է աշխատում են Վրաստանում և շարունակելու են աշխատել:
«Մենք աջակցության համար ընտրեցինք գյուղը և գյուղատնտեսությունը, քանի որ գյուղատնտեսության զարգացումը գերակայություն է համարվում Վրաստանի համար», – ասաց Ալվարո Օրտեգա Ապարացիոն:
Այս ծրագրի շրջանակներում Ախալքալաքի շրջանում կստեղծվի նոր սոցիալական և տնտեսական հնարավորություններ:
«ENPARD» ծրագիրը Վրաստանում իրականացվում է 2013 թվականից:
Շուշան Շիրինյան