Ախալքալաքի №1 մանկապարտեզում տեղի ունեցավ ցուցահանդես` «Գարուն» վերնագրով, որտեղ ցուցադրվեցին երեխաների աշխատանքները:

Այս տարվա մարտին Ախալքալաքի Շրջանային վարչության մշակույթի, սպորտի, կրթության, տուրիզմի և երիտասարդության հարցերով ծառայությունը և Ախալքալաքի մանկապարտեզների միությունը որոշեցին անցկացնել շրջանի մանկապարտեզների միջև սաների պատրաստած իրերի և նկարների ցուցահանդեսների մրցույթ: Շրջանի բոլոր 11 մանկապարտեզները ստացել են նման ցուցահանդես անցկացնելու հանձնարարություն:

Sadik

Sadik3

3 ամսվա ընթացքում մանկապարտեզների երեխաները պետք է պատրաստվեին ցուցահանդեսին: Առաջինը իրենց աշակերտների աշխատանքները ցուցադրեցին այսօր Ախալքալաք քաղաքի №1 մանկապարտեզում, որտեղ երեխաները հագնված, ինչպես նկարիչներ, ներկայացվում էին, թե ինչի մասին են պատմում իրենց նկարները:

Sadik1

Sadik2

«Մենք կազմակերպեցինք ցուցահանդեսը առաջինը, քանի որ պատրաստ էինք, և մեկնարկի օրը արեցինք: Ընտրված աշխատանքները կմասնակցեն մրցույթին արդեն Ախալքալաքի շրջանի բոլոր մանկապարտեզներից ընտրված աշխատանքների հետ: Հաղթում է ոչ թե ինչ-որ մեկը, այլ մեր աշխատանքը, որով մենք պատրաստում ենք մեր երեխաներին դպրոցի համար: Սա գույների աշխարհն է, որը տեսնում են մեր երեխաները», – իր բացման խոսքում ասաց №1 մանկապարտեզի մենեջեր Սեդա Մելքումյանը:

Sadik4

Saik6

Լավագույն աշխատանքների օբյեկտիվորեն ընտրության համար հրավիրվել էին մասնագետներ Ախալքալաքի նկարչական դպրոցից:

Քրիստինե Մարաբյան