Ախալքալաքի շրջանում ENPARD 2 ծրագրի շրջանակներում սկսվում է նոր, համապարփակ ծրագիր, ուղղված Ախալքալաքի շրջանի զարգացմանը:

Վրաստանի գյուղատնտեսության զարգացման դեպարտամենտը (GRDD) հանրային հարցերի վրացական ինստիտուտին կից, (GIPA) համագործակցությամբ Mercy Corps, Elva Community Engagement և West Cork Development Partnership սկսում է իրականացնել «Աջակցություն Ախալքալաքի գյուղերի զարգացման նոր մոտեցմանը» նախագիծը: Նախագիծը ֆինանսավորում է Եվրամիությունը: Նախագծի բյուջեն կազմում է 2 444 444 եվրո: Ծրագիրը կշարունակվի մինչ 2020 թ.-ի ապրիլ:

Ծրագրին պետք է մասնակցեն քաղաքի համայնքները, երիտասարդները և կանայք:

Այսօր, ժամը 14:00-ին Շրջանային վարչության դահլիճում տեղի ունեցավ նախագծի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին շրջանի ներկայացուցիչներ, գյուղերի շրջանային վարչության ներկայացուցիչներ, շրջանային վարչության աշխատողներ: Նոր նախագծի շնորհանդեսը անցկացրեց Վրաստանի հանրային հարցերի ինստիտուտի համակարգող Քեթի Ռուխաձեն:

Սկզբնական փուլում անցկացվում է տեղեկատվական քարոզարշավ: Այսօր նախագծի մասին տեղեկացրեցին Ախալքալաքում, վաղը տեղեկատվական քարոզարշավ կսկսվի գյուղական տարածքային շրջաններում: Առաջին գյուղերն են՝ Դիլիսկան, Չունչխան և Պտենան:

Սկզբում կստեղծվի աշխատանքային խումբ բաղկացած 30 մարդուց, որի մեջ կներառվեն հասարակության բոլոր ոլորտների ներկայացուցիչներ: Խումբը կաշխատի զարգացման առաջնահերթությունների որոշման վրա: Այդ խմբի աշխատանքներին մասնակցել ցանկացողներին շնորհանդեսի ժամանակ բաժանեցին հարցաթերթիկներ:

«Մարդիկ կբերեն հարցաթերթիկները, հետո կընտրենք ամենալավ թեկնածուներին, իսկ մնացածը կլինինեն պահեստային ցուցակում: Երբ ստեղծենք փոքրիկ թեմատիկ խմբեր, մենք կխորհրդակցենք նրանց հետ: Խումբը կաշխատի Ախալքալաքի շրջանի զարգացման ռազմավարության վրա », – ասաց Քեթևան Ռուխաձեն:

Դրանից հետո տեղի զարգացման խումբը, հաշվի առնելով շրջանի խնդիրները և հեռանկարները, կորոշի շրջանի զարգացման ռազմավարությունը, առաջնահերթությունները, մրցույթ կհայտարարվի և կսկսվեն աշխատանքները բիզնես նախագծերի վրա:

Ըստ Քեթևան Ռուխաձեի մինչ ամառ այդ խումբն արդեն պետք է ձևավորվի, իսկ դեկտեմբերին կսկսվի նախագծերի քննարկումը:

«Օրինակ, եթե ընտրեն զբոսաշրջությունը առաջնահերթությունների թվում, ապա, իհարկե, ծրագրերի մեծ մասը կլինի զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Ռազմավարությունը խմբին թելադրում է, թե ինչ պետք է անել, ինչ ուղղություններ ընտրել », – ասում է Քեթևան Ռուխաձեն:

Նախագծեր կարելի է ներկայացնել առողջապահության, սպորտի, մշակույթի, զբոսաշրջության, բիզնեսի,սոցիալական հարցերի վերաբերյալ, ինչպես նաև ենթակառուցվածքային և այլ նախագծեր: Հետո մրցույթի միջոցով կընտրվեն ֆինանսավորվող նախագծերը: Կֆինանսավորվեն 40 նախագծեր, որոնցից 6-ը կլինեն երիտասարդների համար, 4-ը՝ միայն կանանց համար:

Շուշան Շիրինյան