Ինչ է իրենից ենթադրում Վրաստանի Սահմանադրության փոփոխությունները, ինչ իմաստ ունեն այդ փոփոխությունները, այս և այլ հարցերի շուրջ ներկայացնում ենք քաղաքական վերլուծաբան Գելա Վասաձեի կարծիքը:

-Ինչու Սահմանադրական փոփոխությունները դժգոհություն տեղիք տվեց և առճակատում նախագահի և նախաձեռնողների միջև:

Այսօրվա դրությամբ Վրաստանի կառավարությունը և պետական հաստատությունները մի քիչ տարբեր բաներ են: Իշխանությունը մեզ մոտ բոլորս գիտենք, թե ում է պատկանում, այսինքն կոնկրետ անձի, ով ստեղծել է «Վրացական երազանքը», ով ներդրել է դրանում գումարներ, ով վերահսկում է պատգամավորներին, նախարարներին, այսինքն գրեթե ամբողջ իշխանության կառուցվածքը: Ես սա ասում եմ ոչ բացասական, և ոչ էլ դրական համատեքստով, այլ որպես փաստ: Եվ ես այն նաև անվանում են ոչ ֆորմալ կառավարում: Ես չգիտեմ, թե որքանով կարելի է արդարացնել այդ տերմինը: Միակ հաստատությունը, որն այսօր չի վերահսկում Իվանիշվիլիին, դա նախագահի ինստիտուտն է: Հասկանալի է, որ Մարգվելաշվիլին երբեք չէր կարող նախագահ դառնալ, եթե չլիներ Բիձինա Իվանիշվիլին: Բայց ահա այս համակարգով, որտեղ նախագահն ընտրվում է ուղղակիորեն ողջ բնակչության կողմից, նա ամեն դեպքում համարվում է անկախ գործիչ: Այսինքն, նրա հետ ոչինչ չի կարելի անել: Վարչապետ Իվանիշվիլին կարող է նշանակել և ազատել մեկ ձեռքի շարժումով, քանի որ նա գրեթե վերահսկում է պատգամավորների մեծ մասին, այսօրվա դրությամբ սահմանադրական մեծամասնությանը: Նախագահին, նույնիսկ Մարգվելաշվիլին, որին ինքն է նախագահ նշանակել, նա չի վերահսկում: Մարգվելաշվիլին արդեն սկսել է հետամուտ լինել անկախ քաղաքական խաղի և, ընդհանուր առմամբ, դեմ է խոսում «Երազանքի» շատ որոշումներին, իսկ «Երազանքի» որոշումները այս դեպքում, դա Իվանիշվիլիի որոշումներն է: Հետևաբար, այս ամբողջ աղմուկը սահմանադրության շուրջ, դա մեկ կետի աղմուկ է, եկեք վերացնենք ուղղակիորեն ընտրվող նախագահական ընտրություններ: Եվ եկեք թող մեր նախագահը ընտրվի խորհրդարանի կողմից, մնացած ամեն ինչ պարզապես մի հնարք է ծածկելու համար այդ ամենակարևորը: Երբ նախագահն ընտրվի խորհրդարանի կողմից, Իվանիշվիլին լիովին կվերահսկի նրան:

– Համաձայն նոր սահմանադրության ավելանում է նախագահի տարիքային սահմանը 35-ից մինչ 40 տարի, ինչով է բացատրվում այդ 5 տարիների կարևորությունը:

Սա այն դեպքն է, երբ Շտիրլիցը և Մյուլլերը իջնում են ներքև գեստապոյի նկուղ և Մյուլլերը վերցնում է խնձորը և ասում. «Անհարմար է գնալ առանց նվերի»: Դե, պետք է ևս մի բան անել: Եկեք փոխենք նաև տարիքը, և շատ այլ փոփոխություններ: Ես զրուցել եմ տարբեր օտարերկրյա դիվանագետների հետ, նրանք զարմանում էին, որ մեզ մոտ իսկապես սահմանադրական բարեփոխումներ է, զարմանում են, թե ինչու նրանք սիստեմատիկ չեն աշխատում: Կար մեկ այլ կետ ևս տեղափոխել խորհրդարանը Քութայիսից Թբիլիսի: Մեկ այլ կետ ևս ամրագրվեց սահմանադրությամբ, որ ամուսնությունը միություն է տղամարդու և կնոջ միջև: Ես միշտ եմ այդպես մտածել, ճիշտն ասաց, ես չեմ կարծում, որ դա անհրաժեշտ էր ամրագրել սահմանադրության մեջ:

– Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով ընտրությունների վերացմանը, ինչպես կգնահատեք այս կետը:

Սա շատ հետաքրքիր կետ է: Ես կասկածում եմ, որ մեծամասնական ընտրակարգը վերացվի, քանի որ բոլոր իշխանությունները հայտարարել են, որ մեծամասնական ընտրակարգը պետք է հանվի, և ոչ ոք չի վերացրել: Ի դեպ, ամենից շատ այս մասին խոսում էր «Վրացական երազանքը» 2016 թ.-ին, բայց հիմա կրկին կան խոսակցություններ, որ ոչ, կարիք չկա, վերացնել մեծամասնական համակարգը: Մեծամասնական ընտրակարգը այն գործիքն է, որի շնորհիվ դուք (խմբ. իշխանությունը) ստանում եք 40%, ինչպես որ դա եղավ այս ընտրություններին ավելի քան 40, ունենալով 75% խորհրդարանում: Իշխանությունը միշտ հաղթում է մեծամասնականներում, այդ իսկ պատճառով, ես կասկածում եմ, որ նրանք ընդհանրասպես վերացնեն մեծամասնական համակարգը: Բայց նրանք բացի այդ մտածել են մի միջին տարբերակ, որ մենք մեծամասնական ընտրակարգը կվերացնենք, սակայն բոլոր կուսակցությունների ձայները, որոնք չեն անցել 5 տոկոսանոց արգելքը, գնում է առաջին տեղին, և կրկին հաղթելու է իշխանությունը: Ինչը նրանք չեն հասկանում, և ինչն է այստեղ վտանգավոր: Եթե մեր երկրում չլինի իշխանության մեկը մյուսին նորմալ փոխելու մեխանիզմներ, մենք կգնանք նորից մի հեղափոխության շրջանակով և այլն: Իսկ մենք անխուսափելիորեն գնալու ենք այդ շրջանակով, քանի որ փոփոխվելու են արտաքին պայմանները և արտաքին խաղացողները: Այնպես որ, այդպես էր նաև Սահակաշվիլու ժամանակ: Իրավիճակը փոխվեց: Սպիտակ տուն մտավ Բարաք Օբաման և դեմոկրատները այլևս չաջակցեցին «Ազգայիններին», որոնք լիովին լցվեցին հանրապետականների վրա: Հետո ամեն ինչ անցավ Մոսկվայի հետ պայմանավորվածությանը, որ Սահակաշվիլիին պետք է փոխել: Փոխեցին, այո:

– Համաձայն նոր սահմանադրության նոր հարկերի ներդրման կամ ավելացման համար անհրաժեշտ կլինի հանրաքվե անցկացնել:

Այ հենց սա ընդհանրապես բոլորովին անիմաստ կետ է, քանի որ մեզ մոտ 2011 թ.-ից կա սահմանադրական օրենք, այսպես կոչված «ազատության ակտ», ըստ որի, յուրաքանչյուր նոր հարկատեսակի համար պետք է անցկացնել հանրաքվե: Բարձրացնել հարկերը չի կարելի, բայց տեսեք թե ինչ արեց ներկայիս կառավարությունը: Նրանք մեր հարկերը չավելացրեցին: Նրանք ավելացրեցին ակցիզային հարկը և ավտոմեքենաների, բենզինի, ծխախոտի, ալկոհոլի մաքսատուրքը, դա հարկ չէ: Այ հենց երբ Սահմանադրության մեջ գրված լինի, որ ակցիզային հարկերը և տուրքերը իրավասու չեն արժեզրկել, այսինքն, մեզանից իրավունք չեն ունենա վերցնել լրացուցիչ գումար, առանց մեր համաձայնության, այդ ժամանակ դա ճիշտ կլինի:

– Ինչը հանդիսացավ անկյունաքար նախագահի հարաբերություններում «Վրացական երազանքի» հետ:

«Թյուրիմացություն» էր, ահա թե ինչ: Ամեն ինչ սկսվեց մի պարզ բանից: Իվանիշվիլին բազմիցս հայտարարել է, որ նախագահը պետք է դուրս գա նախագահական պալատից և տեղափոխվի այլ վայր: Եվ հետո հանկարծ Մարգվելաշվիլին հայտարարեց, գիտեք ինչ, ինձ դուր է գալիս այստեղ, ես, հավանաբար, չհեռանամ: Այնուհետև փորձեցին ցույց տալ, նրան իր տեղը: Իրակլի Ղարիբաշվիլին այդ ժամանակ վարչապետ էր: Երբ ինչ-որ տեղ պետք է գնար նախագահը, նա անընդհատ հայտարարում էր, որ ոչ, ես եմ գնալու, որ ես երկրի առաջին դեմքն եմ, և այսպես հակամարտությունը խորացավ: Բացի այդ, երբ հասարակության մեջ դժգոհություն առաջացավ, ինչ-որ հարցի շուրջ, ըստ օրենքի, գործողության կամ ակտերի, նախագահը կանգնում էր հասարակության կողմը: Դա տեղի ունեցավ նաև «Ռուսթավի 2»-ի հետ, իսկ այժմ նաև վետո է պարտադրում: Դա տեղի ունեացավ նաև գաղտնի լսումների հետ: Նրան սկսեցին անվանել պարոն վետո: Այդ վետոն շատ հեշտ է հաղթահարել, բայց երբ նախագահի ինստիտուտն ասում է, որ դա չի կարելի անել, դա լուրջ ազդանշան է, և հասարակության և միջազգային հանրության համար:

– Ինչ եք կարծում, արդյունքում կընդունի Խորհրդարանն այդ փոփոխությունները: Կան արդյոք զսպող մեխանիզմներ այդ դեպքում:

Անպայման կընդունեն: Նրանք ունեն խորհրդարանական մեծամասնություն: Միակ բանը, որ հերթական անգամ այդտեղից, արևմուտքից նրանց կարող են ասել, ինչ եք անում: Ինչպես դա եղավ «Ռուսթավի 2»-ի հետ: Այս դեպքում մեխանիզմներ չկան, կա Վենետիկի հանձնաժողով, որը ամենայն հավանականությամբ խստորեն խորհուրդ կտա դա չանել: Այն իրավիճակում, որը հիմա առկա է, բայց և այնպես իշխանափոխությունը առանց ներքին գործոնների փոփոխության ընտրությունների ճանապարհով անհնար է:

Քրիստինե Մարաբյան