Երբ կորոնավարակը նոր էր սկսել տարածվել Վրաստանում, բնակչության մեծ մասը չէր հավատում վիրուսի գոյությանը: Հիմա նրանք նույն կերպ չեն հավատում պատվաստմանը և տարբեր տեսակի առասպելներ են պատմում։ Եվ հիմնականում այդ առասպելներն են, որ խանգարում են բնակչության մեծ մասին պատվաստվել։ Ներկա դրությամբ Վրաստանի մասշտաբով ամենաքիչը պատվասվել են Սամցծե-Ջավախք տարածաշրջանում՝ 6882 մարդ, որից 659-ը՝ Ախալքալաքում: Ախալքալաքում առաջինը պատվաստվել է Գայոզ Լոմսաձեն։ Նա պատվասել է ապրիլի 10-ին, իսկ երկրում պատվաստման գործընթացը սկսվել է մարտի 15-ին։

Ձեզ ենք ներկայացնում Գայոզ Լոմսաձեի հետ JNEWS-ի հարցազրույցը, որտեղ նա պատմում է, թե որ պատվաստանյութին է առավելություն տվել և ինչից էր վախնեում:

Պարոն Լոմսաձե, ինչպե՞ս եղավ, որ որոշեցիք պատվաստվել այն ժամանակ, երբ ձեր շրջապատում դեռ ոչ ոք չէր պատվաստվել:․

Երբ ես հիվանդացա կորոնավարակով, 16 օր հիվանդանոցում մնացի, մի շաբաթ ջերմությունս չէր իջնում, 38-40 աստիճան էր։ Անկեղծ եմ ասում, ես թշնամուս չեմ ցանկանա, որ հիվանդանա։ Կան մարդիկ, ովքեր հեշտ են տանում, կան որ շատ դժվար, ես նրանցից մեկն էի։ Երբ լավացա և հիվանդանոցից դուրս եկա, սկսվեց պատվաստման գործընթացը, և ես ասացի, որ պատվաստվելու եմ, որ երկրորդ անգամ չհիվանդանամ, վախի զգացումից պատվաստվեցի, և ես կարծում եմ, որ բոլորս պետք է պատվաստվենք, որպեսզի հաղթենք այս ցավին:

Ի՞նչն ազդեց Ձեր որոշման վրա, արդյո՞ք մինչ պատվաստվելը խորհրդակցեցիք որևէ մեկի հետ։

Մինչ պատվաստվելս շատ հետաքրքրվեցի, բժիշկներից շատերին եմ հարցրել։ Խոսեցի իմ բժշկի հետ, ասացի, որ ես այսպես-այսպես հիվադություններ ունեմ, 7-8 հիվանդություն, ասեցի, որ ճնշման տատանում ունեմ, շաքարային դիապետ, երեք հատ ստենդ ունեմ դրած սրտիս։ Երբ բժշկիս հետ խոսում էի, ինքն ասաց, որ իմ ունեցած հիվանդությունները ոչ մի կերպ չեն խանգարում պատվաստվելուն, գնա և պատվաստվիր։ Ես նրան ասացի, որ քեզանից մոտ մարդ, որ բժիշկ լինի, չունեմ, դու թույլ կտաս, որ ես պատվաստվեմ, ասաց՝ ես էլ եմ պատվաստվելու, գնա ու պատվաստվիր, ես քո տեղը պատասխանատու կլինեմ։ Ես վստահություն եմ ձեռք բերել իմ բժշկից և դրանից հետո գնացի և պատվաստվեցի:

Lomsadze
Պարոն Լոմսաձե, ինչու՞ «Pfaizer»․

Ես միշտ նորություններ եմ նայում, սովորաբար յուրաքնաչյուր նորություն հաղորդելիս ասում են, որ պետք է անպայման պատվաստվել, որպեսզի կարողանաս հաղթել այս վիրուսին, անգամ ասացին, որ Իսրայելում արդեն բնակչության 60 տոկոսից ավելին պատվաստվել է։ Երբ ես որոշեցի պատվաստվել միայն Pfaizer և Astrazeneca պատվաստանյութերը կային: Սկզբից ուզում էի Astrazeneca-ով պատվաստվել, սակայն մահվան դեպքից հետո, ճիշտն ասած վախեցա, և որոշեցի Pfaizer-ով պատվաստվել։ Այդ ժամանակ մեր երկրում չինական պատվաստանյութերը դեռ չկային: Եթե լիներ, ապա կլիներ նաև մեր կլինիկայում, և ես ստիպված չէի լինի հասնել մինչև Քութայիսի: Կա նաև այսպիսի մի բան՝ Pfaizer-ի պաշտպանողականության տոկոսն ավելի բարձր է:

Այսինքն, Դուք շատ եք վստահում բժշկությանը։

Ինչպես կարելի է, բժշկությանը չհավատալ, կամ չվստահել։ Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր մինչև հիմա ասում են, որ կորոնավիրուս չկա, ինչպես չհավատամ, եթե ես ինքս շատ ծանր եմ տարել այս հիվանդությունը:

Հիմա արդեն մեր շրջապատում բավականին պատվաստված մարդիկ կան, դուք ինչպես եք մտածում այդ թիվը բավարար է։

Ես կարող եմ ասել, որ ամենալավ բանը պատվաստվելն է։ Երբ մենք նայում ենք հետ՝ պատմությանը, տեսնում ենք, որ մի պահ եղավ տիֆ, կարմրուկ, խոլերիա, բայց դրանք հաղթահարվեցին միայն պատվաստումների միջոցով։ Շատերը ասում են, որ պատվաստանյութը նոր է, փորձած չէ, բայց եթե փորձարկված չլիներ ժողովուրդը կմահանար։ Մենք տեսնում ենք, թե վարակից քանի մարդ է մահանում, միայն Ախալքալաքում 7-10 մարդ գիտեմ, որ վարակից մահացել է։ Ախալքալաքի մունիցիպալիտետի համար մեր ունեցած թիվը շատ քիչ է։ Թող լինի 300, 500 կամ 1000 հոգի։ Գոնե 50 տոկոսը պետք է պատվաստվի, մեր շրջանը մի քիչ վտանգավոր շրջան է, քանի որ մեր ժողովուրդի մի ոտը Ռուսաստանում կամ Հայաստանում է, դրա համար անպայման պետք է պատվաստվել։ Նվազագույնը 70 տոկոսը պետք է պատվաստվի երկրում, որ ազատվենք այս վարակից, այդպես բժշկությունն է ասում։ Ես ոչ թե խորհուրդ եմ տալիս, այլ խնդրում եմ, գնացե՛ք ու պատվաստվեք:

Արդյո՞ք, ունեցաք որևէ ախտանիշ պատվաստվելուց հետո։

Առաջի չափաբաժինը ստանալուց մեկ օր անց, երբ ձեռքս ներքև էի կախում կամ սրսկած տեղին էի ձեռք տալիս, ցավում էր, տաքություն, թուլություն չեմ ունեցել, իսկ երկրորդ չափաբաժնից հետո ընդհանրապես չցավեց։ Պատվաստվելուց 25 օր անց առավոտ շուտ մի քիչ վատ զգացի, բժշկի դիմեցի, Թբիլիսի տարան սրտիս բժշկի մոտ, նա ասաց, որ առիթմիա է եղել, որը կորոնավարակի կամ պատվաստման հետ կապ չունի:

Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք բացասական խոսակցությունները ազդում են այն մարդկանց վրա, ովքեր ուզում են պատվաստվել․

Իհարկե, բացասական խոսակցություններն ազդում են այն մարդկանց վրա, ովքեր ուզում են պատվաստվել, դրական խոսքերը ավելի քիչ ազդեցություն են ունենում, քան բացասական։ Սուտ խոսակցություններին հավատալ պետք չէ, երեկ եմ լսել, որ ասում են, եթե պատվաստվում են, ապա երեխա չեն ունենում, այս սուտը որտեղից, դեռ նոր երեք ամիս է սկսվել պատվաստման գործընթացը, որտեղից իմացան, որ երեխա չեն կարող ունենալ։ Ես այդ ամենը լսելիս միայն ծիծաղում եմ։ Իհարկե, Ախալցիխեի դեպքը, որ եղավ, ժողովուդը մի քիչ վախեցավ, մարդ ատամը հանելուց էլ է մահանում, փոքր բանով կարող է մահանալ: Ես կարծում եմ, որ այդ ժամանակ բժիշկները լիարժեք պատրաստ չէին, ես որ պատվաստվեցի այդ ժամանակ 45 րոպե մնացի հիվանդասենյակում և երկու բժիշկ հետևում էր, սրսկած տեղն էին նայում, տաքությունս էին չափում, ես նրանց անգամ հարցրի, որ եթե շատ երկար ճանապարհ չի կարելի գնալ, ապա ես կմնամ, ծիծաղեցին, ասացին՝ չէ, կարող ես գնալ։

Ի՞նչ են մտածում պատվաստման վերաբերյալ Ձեր ընտանիքի անդամները և Ձեր շրջապատի մարդիկ․

Հիմա իմ ընտանիքի անդամները նույնպես գրանցվեցին՝ որդիս, հարսս ու թոռս, նրանք նույնպես Pfaizer-ով կպատվաստվեն Թբիլիսիում։
Իմ պատվաստվելուց հետո պատվասվեցին նաև մեր Սակրեբուլոյի աշխատակիցների կեսից ավելին:

Ինչ եք կարծում, պատվաստումը ինչքանո՞վ է պաշտպանում մարդուն կրկին վարակվելուց․

Բժիշկներն ասացին, որ պատվաստվելուց հետո 95 տոկոսով չես հիվանդանա կորոնավարակով, Աստված մի արասծե, եթե հիվանդացար, ապա շատ հեշտ, թեթև կտանես, և հիվանդանոցի կարիք չես զգա։ Ես, որ պատվաստվում էի, տարիքով փոքր բժիշկներ կային, եկան առանց վախենալու պատվաստվեցին, ասում էին՝ մենք բժիշկ ենք, առաջինը մենք պետք է պատվաստվենք։ Երևի 30 հոգի կլինեին։ Դրա համար էլ ես բոլորին հորդորում եմ, որ պատվասվեն, և միայն այդպես կպաշտպանվեն կորոնավարակից։

Հատկանշական է, որ այսօր ողջ երկրում պատվաստվածների քանակը կազմում է 583 647 մարդ, որից 400 732-ն ընդունել է առաջի դեղաչափը, իսկ 182 915-ը՝ երկու դեղաչափով։