Jnews.ge- ն զրուցեց հաշտության և քաղաքացիական հավասարության նախկին նախարար Պաատա Զաքարեիշվիլիի հետ օկուպացված տարածքների, Եվրո և ՆԱՏՕ ինտեգրման և Վրաստանում ազգային փոքրամասնությունների ինտեգրման գործընթացի մասին:

– Ինչպիսին է Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունները, ինչպես կարելի է բացատրել Ցխինվալում Արչիլ Տատունաշվիլու անհասկանալի մահն և նրա մարմինն ընտանիքին հանձնելու ձգձգումը:

Քաղաքական տեսակետից ոչինչ չի կատարվում: Մարդասիրական տեսանկյունից սարսափելի բաներ են տեղի ունենում … Մարդուն կարող են ողջ բռնել, հետո վերադարձնել մահացած: Դա այն պատճառով է, որ այնտեղ չկա վերահսկողություն, ու ոչ ոք ոչնչի համար պատասխանատու չէ: Մարդիկ այնտեղ պաշտպանված չեն, ոչ ոստիկանությունը, ոչ էլ դատախազությունը չեն կարող պաշտպանել մարդկանց: Քանի որ թվացող չլարվածության մեջ, հանգստության տակ, թաքնված են սարսափելի բաներ: Տատունաշվիլու նման, մի քանի տարի առաջ սպանվել էր ևս մի մարդ Սամեգրելոյից:

– Իսկ Վրաստանը ինչպես կարող է դիմակայել դրան այսօրվա իրավիճակում:

Հարկավոր է շատ երկխոսություն, շատ շփում կամ բանակցություններ, մարդկանց ավելի շատ տեղեկացնելու համար ու որպեսզի այդպիսի բաներ նորից տեղի չունենան պետք է իրականացնել արդար հետաքննություն: Երկրորդ մարդն է մահանում: Եթե ոչ մեկը չպատժվի, ապա վաղը նույնը կկրկնվի:

– Իսկ ինչն է պատճառը, որ Տատունաշվիլիի մարմնի հանձնումը ձգձգվում է:

Որովհետև ցանկանում են թաքցնել հանցագործության հետքերը: Որքան ձգձգեն, այնքան հետքերն ավելի շատ կանհետանան, որոնցով հնարավոր է որոշել, թե ինչ հանգամանքներում է մարդը մահացել:

– Իսկ ինչպես կգնահատեք Heritage Foundation -ից Լյուկ Քոֆֆիի զեկույցը, որոշակի բացառությամբ Վրաստանի ՆԱՏՕ մուտքի վերաբերյալ:

Լյուկ Քոֆֆին հայտնի մարդ է, բայց նա քաղաքական գործիչ չէ, այլ փորձագետ: Նա չի ներկայացնում ՆԱՏՕ-ի քաղաքական որևէ կառույց, նա ՆԱՏՕ-ից չէ, նա հետազոտական ինստիտուտներից մեկի ներկայացուցիչ է: Հետևաբար, դա նրա կարծիքն է, որն ինձ դուր է գալիս: Լավ կլինի, եթե նման բան բարձրաձայնեին ոչ միայն փորձագետներն, այլև ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները, իսկ նրանք ոչինչ չեն ասում:

– Իսկ ինչ է նշանակում այս բացառությունը Վրաստանի համար, ինչպիսին է զիջումը մեր կողմից:

ՆԱՏՕ-ի անդամ դառնում է ոչ թե պետությունը, այլ տարածքը: 5-րդ կետի բացառությունն ասում է, որ այդ տարածքների պատճառով մենք չենք ներգրավվելու Ռուսաստանի հետ հակամարտության մեջ: Մենք ընդունում ենք Վրաստանն ամբողջ տարածքով, պարզապես ՆԱՏՕ-ի իրավասությունը չի կարող ուղղակիորեն տարածվել օկուպացված տարածքների վրա քանի դեռ այդ տարածքն օկուպացված է: ՆԱՏՕ-ն ասում է, որ Դուք պատրանքներ չունենաք, որ ՆԱՏՕ-ին միանալու դեպքում պատերազմ կսկսվի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև:

– Իսկ Վրաստանը պատրաստ է ընդունել նման առաջարկ, եթե դա լինի ոչ թե փորձագետի կողմից, այլ պատասխանատու անձանց կողմից:

Ես չգիտեմ կընդունի թե ոչ, բայց ես ուղղակի խորհուրդ կտայի, որ Վրաստանի կառավարությունն ուշադիր ուսումնասիրի այս թեման և գտնի բոլոր հնարավորություններն որպեսզի համաձայնվի այդ ամենի հետ: Դա նման է թենիս խաղալուն, գնդակը մեզ են շպրտում և մենք նույնպես պետք է պատասխանենք հարվածով: Այնտեղից ոչ մի գնդակ չկա: Մենք չենք կարող թելադրել ՆԱՏՕ-ին, թե ինչպես ընդունի մեզ, նրանք պետք է թելադրեն: Մենք չենք կարող ասել ընդունեք մեզ: Եվ մինչ նրանցից որևէ առաջարկ չկա, մենք անտեղի տեղն ավելորդ աղմուկ ենք բարձրացնում: Դրանով ավելի շատ լրագրողներն էին հետաքրքրված և դա ճիշտ է, նրանք պետք է արձագանքեն, սակայն քաղաքական գործիչները լռում են: Նախաձեռնությունը ՆԱՏՕ-ից պետք է գա, իսկ այդպես դա կլինի լավ փորձագետի կարծիք, բայց ոչ ավելին:

– Հիմա այնպիսի տպավորություն է, որ Վրաստանի ձգտումը դեպի ՆԱՏՕ նվազել է: Դա ճիշտ է արդյոք ու ինչու:

Ցավալի է, բայց ես նույնպես ցավոք սրտի նման կարծիքի եմ: Իհարկե, Վրաստանը պետք է ավելին անի: Մեր անդամակցությունն Եվրամիությանը դեռ հեռու է, քանի որ մենք Եվրամիության հետ սահմաններ չունենք, բայց ունենք ՆԱՏՕ-ի հետ`Թուրքիան: Հետևաբար, ՆԱՏՕ մտնելու հավանականությունն ավելի մեծ է և Վրաստանը պետք է անի ամեն ինչ, որպեսզի կատարի իր տնային հանձնարարությունը: ՆԱՏՕ-ն ռազմական կազմակերպություն չէ, այլ ռազմա-քաղաքական կազմակերպություն է, և մենք պետք է շեշտն ավելի շատ դնենք քաղաքական համատեքստի վրա՝ հասարակության ժողովրդավարացման, ապակենտրոնացման վրա, որպեսզի շրջաններն ունենան ավելի շատ իշխանություն, դատարանի ազատության վրա, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքների վրա: Մենք պետք է լինենք ՆԱՏՕ-ի արժանի անդամը: Գործընթացը շատ դանդաղ է ընթանում: Ես չեմ ուզում ստեղծել առասպելներ, բայց ինձ թվում է, հետխորհրդային երկրներից ժողովրդավարական բարեփոխումների հարցում Վրաստանն ամենից առաջ է: Թեև ես, իհարկե, որպես Վրաստանի քաղաքացի կցանկանայի ավելին: Մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ, բայց դանդաղ:

– Որպես հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախկին նախարար, ինչպես եք գնահատում Վրաստանի ազգային փոքրամասնությունների ինտեգրման մակարդակը:

Կրկին դանդաղ է ընթանում: Ավելի խրախուսելի է, որ ավելի շատ երիտասարդներ են գալիս Թբիլիսի սովորելու, որովհետև Վրաստանում բարձրագույն կրթությունը վատը չէ, բայց ցավում եմ, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները դրանից քիչ են օգտվում: Թեև տեսնում եմ, որ Թբիլիսի մեկնող երիտասարդների թիվն աստիճանաբար աճում է, ինչը հիանալի է:

Շուշան Շիրինյան