Jnews-ը Վրաստանի քաղաքական իրավիճակի, անցած ընտրությունների և սխալների, Սաակաշվիլիի գործոնի և Վրաստանի քաղաքական ճգնաժամի բազմաթիվ այլ մանրամասների մասին զրուցել է Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (GFSIS) փորձագետ Ալեքս Պետրիաշվիլիի հետ:
– Ինչով է այժմ զբաղված ընդդիմությունը և ինչու։
– Ես ինչպես հասկանում եմ, ընդդիմությունն այս փուլում իմաստավորման շրջանի մեջ է։ Իրավիճակի գնահատումը և գործողությունների նոր ռազմավարության մշակումը: Հիմա նրանք պետք է կողմնորոշվեն կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերի առումով։ Միմյանց՝ ընդդիմության միջև ընդհանուր համաձայնության գալ, թե ոչ: Եվ կամ գործել անհատապես, թե հանդես գալ միաձայն։ Այնպես որ, այս փուլում, բնականաբար, հարցը շատ սուր է Միխեիլ Սահակաշվիլիի հետ կապված իրավիճակի, նրա առողջության հետ կապված։ Այնպես որ, ընդդիմությունը պետք է մշակի և ընդունի իր ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը թե՛ Սահակաշվիլիի, թե՛ «Վրացական երազանքի» առնչությամբ։ Ամենակարևորը, ինչը բոլորին պակասում է, դա ընտրողի հետ հարաբերությունն է և վերաբերմունքը ընտրողների նկատմամբ: Ես հաճախ եմ հանդիպում ընտրողների հետ մեր երկրում, տարբեր շրջաններում։ Եվ ընդհանուր առմամբ, քաղաքական գործիչների դեմ, կարծես թե ամենուրեք, որոշակի դժգոհություն կա, ընտրություններից առաջ մի քանի շաբաթ շփվում են, իսկ ընտրություններից հետո նրանց հետ չեն շփվում ու մոռանում իրենց խոստումների մասին։ Այնպես որ, ամենակարևորը, ինչը հիմա պետք է անեն քաղաքական գործիչները, նաև մեր քաղաքացիների հետ ավելի շատ նրանց հասկանալի լեզվով խոսելն է։
– Ինչումն էր կայանում ընդդիմության սխալը, ինչու է վերջինս պարտվում ընտրություններում։
– Ես կարծում եմ, որ մի քանի պահ կա։ Ես անձամբ կողմ էի կոալիցիայի գաղափարին, բայց այս գաղափարը ուշացած էր։ Եթե այս գաղափարը գործարկեին ոչ թե երկրորդ, այլ առաջին փուլի ժամանակ, գուցե ավելի դրական տպավորություն թողներ՝ սա մեկ։ Երկրորդ՝ ընդդիմությանը պակասում էին բավական կոնկրետ գաղափարներ ու նախաձեռնություններ, որոնք նրանք պետք է առաջարկեին իրենց ընտրողներին։ Կոալիցիան կարող է շատ գեղեցիկ ու դրական տեսք ունենա, բայց գաղափարները պետք է բխեին քաղաքական ուժերից, որոնցից դժգոհում էր քաղաքացիների մեծ մասը, որ ընդդիմության միակ կարգախոսն էր, որ սա հանրաքվե է, որ վճռական օր է, դատաստանի օր, և ահա՝ մենք հիմա գնում ենք հանրաքվեի, իսկ սա, իմ փորձից ելնելով, երբեք բավարար չէ հաղթելու համար։ Ընտրողներին, քաղաքացիներին միշտ պետք են կոնկրետ պլաններ, կոնկրետ նախաձեռնություններ, անձամբ իրենց վերաբերող գործողություններ, այլ ոչ թե ավելի լավ վաղվա օրվա համար ինչ-ինչ ընդհանրացված պլաններ:
– Ինչի վրա էր հույսը դնում Միխեիլ Սաակաշվիլին, երբ վերադառնում էր երկիր ընտրություններին ընդառաջ՝ հաշվի առնելով իշխանությունների վերաբերմունքը։
– Չէի ասի, որ նա կանխազգացում ուներ, որ նրա Վրաստան ժամանելուն պես իրեն չէին ձերբակալելու։ Նա դա շատ լավ հասկանում էր, բայց որոշ չափով հույս ուներ, որ շրջադարձային կդարձնի ընդդիմադիր կերպով մտածող ընտրողի և ընտրություններից առաջ քաղաքական նախապատվություն չունեցող ընտրողի որոշումը, վերջիններս չգիտեին, թե ում աջակցեին: Եվ որ նրա հայտնվելը ձայներ կբերի ընդդիմությանը։ Եվ տեղի ունեցավ այն, որ իշխող կուսակցությունը կարողացավ ավելի լավ կոնսոլիդացնել իր ընտրազանգվածը` օգտագործելով Սաակաշվիլիի գործոնը, ինչն առանց նրա չէր կարողանա անել, եկեք անկեղծ լինենք:
– Սաակաշվիլիի նկատմամբ ակտիվ աջակցություն չի զգացվում ողջ ընդդիմության կողմից, ինչու։
– Լայնամասշտաբ ակցիաները զուգակցվում էին ամենօրյա ակցիաների հետ, նրան աջակցում էին այն ժամանակ, երբ Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, և բանտի պատերի մոտ էին աջակցում, ակցիաներ կազմակերպում։ Իրականում բոլորը պետք է հասկանան, առաջին հերթին հարկավոր է ստեղծագործ մոտեցում, և պետք է լավ հասկանալ, որ սա կարճաժամկետ գործընթաց չէ և բլից-կրիգ չէ, երբ հնարավոր է, որ 100-200-300 հազար մարդ հավաքվի փողոցում, և դա կարագացնի Սաակաշվիլիի ազատ արձակումը բանտից։ Պետք չէ պատրանքներով սնվել, և պետք է առերեսվել ճշմարտության հետ, և դրանից ելնելով միայն որոշել հետագա անելիքները:
– Իշխանություններին ձեռնտու չէ Սաակաշվիլիին ազատ չարձակելը, ինչպես նաև՝ բանտում պահելը։ Այնուամենայնիվ, ի՞նչ ելք կարող է լինել:
– Այս պահին դժվար է ասել։ Ես չէի ասի, որ իշխող կուսակցությունը որևէ անհարմարություն է զգում այն փաստից, որ Սաակաշվիլին այժմ Գորիի հիվանդանոցում է գտնվում։ Կարծում եմ, որ իսկապես ընդդիմադիր կուսակցությունները պետք է ավելի շատ համակարգեն իրենց գործողությունները, ավելի իրատեսորեն մոտենան իրադարձություններին և ապագա ծրագրերին։ Առայժմ կոնկրետ լուծում ես չեմ տեսնում։
Ալեքս Պետրիաշվիլիին 1995-1998 թվականներին եղել է Արտաքին քաղաքականության և անվտանգության վերլուծության ծառայությունում Վրաստանի նախագահի պետական խորհրդականը: 1998 թվականից զբաղեցրել է տարբեր պաշտոններ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների բաժնի պետի և ռազմաքաղաքական վարչության փոխտնօրենի: Նա նաև Ավստրիայում Վրաստանի դեսպանության, ԵԱՀԿ-ում Վրաստանի մշտական առաքելության և Վիեննայի միջազգային կազմակերպությունների ավագ խորհրդականն է եղել: Համալրել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեքսիկայում և Կանադայում Վրաստանի դեսպանության ավագ խորհրդականի պաշտոնը, ինչպես նաև Թուրքմենստանում և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է եղել: 2012 թ-ի հոկտեմբերին նա դարձել է Վրաստանի խորհրդարանի անդամ: 2012-2014 թվականներին աշխատել է որպես Վրաստանի Եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար: Դեսպան Պետրիաշվիլիի քաղաքական փորձը հիմնականում կապված է «Ազատ դեմոկրատներ» քաղաքական կուսակցության հետ, որտեղ նա 2010-2012 թվականներին աշխատել է որպես քաղաքական քարտուղար, իսկ 2014-2016 թվականներին՝ գլխավոր քարտուղար:
Քրիստինե Մարաբյան