Վրաստանում 2018-2019 ուսումնական տարում 23 նոր դպրոց կգործի: Այս մասին հայտարարել է Կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին:
Կոմիտեի հատուկ նիստի ժամանակ Չխենկելին ներկայացրել է կրթության առաջնայնությունները և խոսել դպրոցական ենթակառուցվածքների ընթացիկ աշխատանքների մասին:
Նախարարի խոսքերով, 2017 թվականից մինչև օրս իրականացվել է 152 հանրային դպրոցների վերանորոգում: Կառուցվում է 27 նոր դպրոց, որից 23-ը գործելու է 2018-2019 ուսումնական տարում:
ԿԳ նախարարը կարևորել է «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի առանձնահատուկ դերն այս գործընթացում: Սույն ծրագրի երկրորդ էտապում վերականգնվել է դպրոցական 43 շենք:
Ասիական զարգացման բանկը նույնպես ակտիվորեն ներգրավված է դպրոցաշինության ծրագրերում: Համաձայնագրի համաձայն, Եվրախորհրդի վարկի շրջանակներում վերականգնվելու է 25 դպրոց: