Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սահմանել է առաջին դասարանցիների գրանցման վերջնաժամկետներ: Նախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցում Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի առաջին տեղակալ Էկատերինե Դգեբուաձեն խոսել է գրանցման ժամկետների և փուլերի մասին:
2021-2022 ուսումնական տարվա համար դպրոցներում կարող են գրանցվել, ովքեր մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ դառնում են 6 տարեկան:
Գրանցման առաջին փուլում՝ 2021 թվականի մարտի 15-ից մինչև մարտի 26-ը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները կգրանցվեն:
Առաջին փուլում ընդգրկված երեխաների ծնողները պետք է դիմեն նախընտրելի հանրակրթական դպրոց: Դպրոցի ղեկավարությունը երեխային կգրանցի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (EMIS): Հատուկ կրթական անհրաժեշտությունը հաստատելու համար ծնողը դպրոցում լրացնում է համապատասխան դիմումի ձևը, որից հետո երեխան գնահատվում է բազմամասնագիտական թիմի կողմից և որոշվում է նրա կրթական կարիքը: Հատուկ կրթական անհրաժեշտության հաստատման դեպքում դպրոցն ապահովում է աշակերտի ընդունումը՝ համապատասխան փաստաթղթերի հիման վրա: Գրանցված երեխաների համար փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2021 թվականի մարտի 29-ից ապրիլի 24-ն է:
Կրթական կարիքներ ունեցող երեխան կարող է համարվել այն երեխան, որն ունի՝
ա) ֆիզիկական արատներ
բ) մտավոր զարգացման խանգարում
գ) ուսման խանգարում
դ) զարգացման զգայական խանգարումներ (լսողություն և (կամ) տեսողություն)
ե) խոսքի զարգացման խանգարում
զ) վարքային և հուզական խանգարումներ
է) երկարատև հոսպիտալացման անհրաժեշտություն
ը) սոցիալական գործոններով պայմանավորված ուսման դժվարություններ, որոնց պատճառով այն ի վիճակի չէ բավարարել ազգային ուսումնական ծրագրի պահանջները
թ) աուտիզմի սպեկտր ունեցող:
Գրանցման երկրորդ փուլը հասանելի կլինի ապրիլի 27-ից մայիսի 11-ը և դպրոցում կգրանցվեն այն երեխաները, որոնց.
ա) քույրը կամ եղբայրը նույնպես սովորում են նույն դպրոցում
ա) ծնողը/խնամակալը/խնամողը այդ հանրային դպրոցի աշխատակից է
ա) ընտանիքից երկու կամ ավելի երեխաներ միաժամանակ մտնում են առաջին դասարան:
Այս փուլում գրանցումը կատարվում է ծնողների/օրինական խնամակալի կողմից հանրակրթական դպրոցներում ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման հիման վրա: Գրանցումն իրականացվում է հանրային դպրոցի կողմից:
Երրորդ փուլը՝ համընդհանուր գրանցումը կսկսվի մայիսի 13-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը:
Գրանցումն իրականացվելու է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի www.emis.ge պաշտոնական կայքում: Գրանցումն իրականացվում է ծնողի/օրինական խնամակալի կողմից: Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտի ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնել հունիսի 8-ից մինչև հունիսի 22-ը: Սահմանված ժամկետներում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումն ավտոմատ կերպով կչեղարկվի:
Չորրորդ փուլը դպրոցներում կիրականացվի հունիսի 24-ից հուլիսի 10-ը: Այս փուլում թափուր կամ մնացած ազատ տեղերում կգրանցվեն այն աշակերտները, ովքեր չեն կարողացել գրանցվել առաջին, երկրորդ և երրորդ փուլերում, կամ ցանկանում են փոխել գրանցման վայրը:
Չորրորդ փուլում աշակերտի գրանցումն ապահովում է հանրային դպրոցը՝ ծնողի/օրինական խնամակալի կողմից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա:
Առաջին դասարան ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր.
• սովորողի օրինական ներկայացուցչի դիմումը, որը պետք է ներառի տեղեկություններ օրինական ներկայացուցչի բնակության վայրի և հեռախոսահամարի մասին
• սովորողի ծննդյան վկայականի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և Վրաստանում կացության թույլտվության պատճենը (առկայության դեպքում):
«Նախարարությունը ծնողներին հորդորում է ուշադիր ուսումնասիրել գրանցման ժամկետներն ու պայմանները, որպեսզի նրանք կարողանան իրենց երեխաներին ժամանակին և անխափան կերպով ընդունել դպրոց», – հայտարարում են կրթության նախարարությունում: