2014 թ.-ի հոկտեմբերի 12-ին, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում նշեցին Վիկտոր Հովսեփյանի պոեզիայի օրը:

Վիկտոր Հովսեփյանը ծնվել է 1947 թվականին Վրաստանում, Բոգդանովկայի շրջանի  Հեշտիա գյուղում: Հովսեփյանը հանդիսանում է շուրջ 10 չափածո և արձակ գրքերի հեղինա, նրա աշխատանքները թարգմանվել են վրացերեն, ռուսերեն և գերմաներեն լեզուներով: Նշենք, որ այս տարի լույս տեսավ Վիկտոր Հովսեփյանի ևս մեկ գիրք, աջակցությամբ՝ գործարար Արմեն և Թաթուլ Ղարսլյան եղբայրների: Վիկտոր Հովսեփյանին նվիրված տոնական միջոցառմանը ներկա էին հյուրեր նաև Թբիլիսիից: