Վրաստանի «Energo Pro Georgia» ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր՝ հունվարի 15-ին, ժամը 11:00-ից 17:00-ը պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով առանց էլեկտրաէներգիայի կմնան Ախալքալաք քաղաքի՝ Շառլ Ազնավուր, Ձնելաձե և Միկոյան փողոցները:

Ինչպես նաև առանց էլեկտրաէներգիայի կմնան Նինոծմինդայի շրջանի որոշ գյուղեր՝ Հեշտիա, Օրոջալար, Ղաուրմա, Թորիա և մոտակա մյուս գյուղերը:

Վերականգնման աշխատանքների ավարտին էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: