Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը Նինոծմինդայում պետական գույքը յուրացնելու համար ձերբակալել է մեկ անձի:
Ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով, հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը, օգտագործելով կեղծ փաստաթղթեր, խաբելով յուրացրել է Նինոծմինդայի քաղաքապետարանի 558 քառ/մ տարածք հողամասը, որը մոտավորապես կազմում է 33 862 լարի: Այս փուլում խաբեությամբ հողամասը յուրացնողը ձերբակալված է:
Գործակալության տեղեկատվությամբ, վերոհիշյալ հանցագործությանը մասնակցող այլ անձանց բացահայտելու նպատակով անցկացվում են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ:
Հետաքննությունը իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ կետով և Վրաստանի Քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին կետով, որը նախատեսում է ազատազրկում 6-ից 9 տարի ժամկետով:
Նյութը` sknews.ge-ից