Ապրիլի 12-ին Ախալքալաքի Սպորտ համալիրում տեղի ունեցավ բազկամարտի շրջանային առաջնություն, որին մասնակցում էին մարզիկներ ինչպես քաղաքից, այնպես էլ Ախալքալաքի գյուղերից։

Մրցույթը անցկացվեց երկու տարիքային խմբերով՝ մինչև 21 տարեկաններ և 21-ից բարձր։ Խմբերի համար սահմանված էին նաև քաշային կարգեր՝ 21-ից ցածր խմբերում մրցում էին 60կգ, 70կգ, 80կգ և 80-ից բարձր քաշային կարգերում, իսկ 21-ից բարձր խմբերում՝ 65կգ, 75կգ, 85կգ և մինչև 95կգ քաշային կարգերում։

Մեծերի խմբում բացարձակ հաղթողներն են. I տեղ` Աբաջյան Գևորգ, II` տեղ Ալեքսանյան Արդավազդ, III տեղ` Քոշատաշյան Համլետ։

21-ից բարձր տարիքային խմբում, տարբեր քաշային կարգերում բացարձակ հաղթողներն են. Գինոսյան Ռադիկը, Քևնաքսզյան Արմենը և Ամիրշադյան Արմենը։

Բացի բացարձակ հաղթողներից նաև առանձնացված էր ուղակի հաղթողներ տարբեր քաշային կարգերում, ովքեր նույնպես պարգևատրվեցին մեդալներով ու մասնակցության դիպլոմներով, իսկ բացարձակ հաղթողները բացի մեդալներից ու դիպլոմներից ստացան նաև խրախուսական նվերներ՝ Էլեկտրահարիչ, թվային կշեռք, ժամացույց։

Ջուլիետա Տոնականյան