Ախալքալաքի մարզադպրոցի մարզիկները «KARATE-DO W.K.F»-ի Վրաստանի առաջնությունից վերադարձել են երկու ոսկե և երկու արծաթե մեդալներով:
Մարտի 27-28-ը Թբիլիսիի «Արենա -1» մարզահամալիրում անցկացվեց Վրաստանի կարատե-դո առաջնությունը: Մրցումներն անցկացվել են կատա, կումիտե և պարակարատե կարգերում՝ կադետների, յունիորների և սենյորների միջև, որոնք մրցել են տարբեր տարիքային և քաշային կարգերում: Դրանք անցկացվել են W.K.F. (կարատեի համաշխարհային ֆեդերացիա) կանոնների համաձայն:
Մրցումներին մասնակցել են Վրաստանի տարբեր մարզերի շուրջ 130 մարզիկներ:
Այս մրցաշարին մասնակցել են Ախալքալաքի մարզադպրոցի 3 մարզիկ, որոնց մարզում է կարատեի մարզիչ Ռաֆայել Դարբինյանը: Նրանք արժանացել են հետևյալ մրցանակային տեղերի.
Աքսաննա Ավետյան (աղջիկներ), կատա 18+, 1-ին տեղ
կատա 16-17 տարեկան, 2-րդ տեղ
Սեսաձե Դավիթ, կատա 16-17 տարեկան, 1-ին տեղ
Ավակյան Արտյոմ, կատա 16-17 տարեկան, 2-րդ տեղ
Մրցումները կազմակերպվել են Վրաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի, Մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի օլիմպիական կոմիտեի կողմից և անցկացվել են «COVID-19» կանխարգելման արձանագրություններին համապատասխան:
Մրցույթին ներկա է եղել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանիշվիլին, նրան տրվել է «Պատվավոր սև գոտի -1 դան» աստիճանը: Բեսիկ Ամիրանաշվիլին դարձել է Վրաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի անդամ և խոստացել, որ կնպաստի կարատեի զարգացմանը ինչպես Վրաստանում, այնպես էլ Սամցխե-Ջավախքում: