Ապրիլի 13-ին ժամը 13:00-ին Ախալքալաքի Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչարարության դպրոցում բաց դասի միջոցով նշվեց վրաց լեզվի տոնը:
Բաց դասին ներկա էին դպրոցի տնօրինությունը, շրջանի վրաց լեզվի ուսուցիչները, ինչպես նաև Ախալքալաքի պաշտոնավոր անձիք:
Դասը հիմնված էր նշանավոր վրաց առակագիր, մանկագիր Իակոբ Գոգեբաշվիլու ստեղծագործությունների վրա:
«Իմ հանձնարարությամբ աշակերտներս տարբեր աղբյուրներից հավաքել էին Իակոբ Գոգեբաշվիլու այն մտքերը, որտեղ փառաբանվում են լեզուն, գիրը, մշակույթը, և նրանք իրենց աշխատանքները ներկայացրեցին այսօրվա միջոցառմանը», – նշեց կազմակերպիչ Ժաննա Խաչատուրյանը:
Այդ ընթացքում ներկայացվեց նաև նշված հեղինակի մի քանի առակներ, որից հետո աշակերտները իրենց ընկալմամբ գրի առան առակների խորհուրդը: Այնուհետև հյուրերին բաժանվեց թղթիկներ, որոնց վրա գրի էր առնված հետաքրքիր ու բովանդակալից մտքեր Ի. Գոգեբաշվիլուց:
Միջոցառումը հետաքրքիր էր ոչ միայն հյուրերի այլև աշակերտների համար.
«Այսօրվա միջոցառումը յուրահատուկ ու տպավորիչ էր, քանի որ Ախալքալաք էին ժամանել Զուրաբ Ժվանիայի անվան դպրոցի ողջ ղեկավարությունը: Մեր ուսուցիչները արել էին ամեն ինչ, որպեսզի այս օրը մեր քաղաքում էլ տոն դառնա՝ ինչպես ամբողջ Վրաստանում», – ասաց աշակերտներից՝ Կարինե Նահատակյանը:
Վերջում աշակերտները նշեցին, որ գոհ են այսօրվա հանդիպումից և հուսով են, որ ապագայում էլ կլինեն նմանատիպ հանդիպումներ:
Քրիստինե Հակոբյան