Այսօր, կեսօրին սկսվեց Վրաստանի նախագահի ամենամյա զեկույցը խորհրդարանում: Գեորգի Մարգվելաշվիլին անդրադառնում է երկրի կարևորագույն հարցերին, մասնավորապես գաղտնալսումներին, նախագահի ընտրություններին և այլն:
Վրաստանի նախագահի ամենամյա ելույթին ներկա է Վրաստանի վարչապետը, կառավարության անդամները, պետական մի շարք ինստիտուտների ղեկավարներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և այլք:
Մարգվելաշվիլիի զեկույցից հետո դեբատների ձևաչափով երկու ժամ ելույթ ունենալու հնարավորություն է ընձեռված պատգամավորներին:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Օրնսդիր մարմնի բյուրոյի նիստում որոշվել է խորհրդարանի անդամներին, տարբեր ուժերին ելույթի համար տրվող ժամկետի տևողությունը։
Վերջում 15 րոպեանոց ելույթով հանդես կգա խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Արտատպված է՝ aliq.ge տեղեկատվականից: