Թբիլիսիի Սակրեբուլոյի շենքի առջեւ բողոքի ակցիա է եղել՝ պահանջելով չեղյալ հայտարարել երկրում գործող տեղաշարժի սահմանափակումը ժամը 21:00-ից մինչեւ 05:00-ն:
Հավաքվածները պարզել են «ազատ տեղաշարժվելու իրավունքը չի կարող սահմանափակվել» գրությամբ պաստառ։
Ինչպես հայտարարում են ակտիվիստները՝ պարետային ժամը հիմնավորում չունի։
Քաղաքացիները նախատեսել են ակցիա կազմակերպել նաև սոցիալական ցանցերում։