Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հունիսի 23-24-ին կայանալիք գագաթնաժողովում ԵՄ առաջնորդներին կոչ կանի միությանը միանալու համար թեկնածության կարգավիճակ տրամադրել միայն Ուկրաինային և Մոլդովային։
«Եկել է ժամանակը գիտակցելու, որ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ապագան ԵՄ-ի հետ է: Ես կառաջարկեմ Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տրամադրել», – ասված է Միշելի Եվրոպական խորհրդի անդամներին ուղղված նամակում, որը հրապարակվել է երկուշաբթի՝ հունիսի 20-ին։
Եվրախորհրդի ղեկավարը փաստացի կրկնել է Եվրահանձնաժողովի եզրակացությունները։ Հունիսի 17-ին նա խորհուրդ էր տվել ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը, սակայն երկրին թեկնածուի կարգավիճակ շնորհել միայն մի շարք բարեփոխումներից հետո։ Հանձնաժողովին խորհուրդ է տրվում հենց հիմա հավանության արժանացնել Ուկրաինայի և Մոլդովայի հայտերը՝ հետագայում այդ երկրներից պահանջելով կատարել մի շարք պայմաններ։
Վրաստանի իշխանությունները չեն կորցնում հույսը, որ երկիրը դեռ թեկնածուի կարգավիճակ կստանա։ Միևնույն ժամանակ նրանք ընդգծում են, որ նույնիսկ այն ճանաչումը, որ Վրաստանը կդառնա ԵՄ-ի մաս, հսկայական ձեռքբերում է և հանդիսանում է «պատմական որոշում»։