Վրաստանում ուսուցիչների միջին աշխատավարձը 2021-2022 թթ. կկազմի 1500-1800 լարի (մոտ 600 դոլար): Այս մասին հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Միխայիլ Բատիաշվիլին:
Ըստ նախարարի, ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը տեղի կունենա փուլ առ փուլ:
«Ինչպես մենք բազմիցս հայտարարել ենք, 2019 թ. մայիսին մենք հանրությանը կներկայացնենք ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու կոնկրետ ծրագիր, հաշվի առնելով նրանց փորձը եւ արժանիքները: Ինչպես արդեն հայտարարել ենք, աշխատավարձի բարձրացումն կկատարվի աստիճանաբար, այն կսկսվի 2019-ի սեպտեմբերից և հետագա տարիներին նույնպես կշարունակվի: Այսպիսով, ուսուցչի միջին աշխատավարձը 2021-2022 թթ. կկազմի 1500-1800 լարի: Ուսուցիչներից բացի, աշխատավարձերի բարձրացումը կվերաբերվի դպրոցի տնօրեններին եւ վարչական անձնակազմին», – ասել է Բատիաշվիլին:
Նախարարը նաեւ պատմել է, որ դպրոցների կենտրոնացված քննությունների չեղարկումը, այդ թվում 6-րդ եւ 10-րդ դասարաններում, չի նշանակում դպրոցական գնահատականների անտեսում:
«Իրապես, դպրոցների գնահատման բարեփոխումներն ընթանում են այնպես, որ գնահատումն ուղղված լինի արդյունքի եւ զարգացման վրա: Մասնավորապես, որոշիչ բնույթի կենտրոնացված գնահատականները կիրականացվեն 6-րդ եւ 10-րդ դասարաններում, երկու կարեւոր կրթական մակարդակների տարբեր առարկաներով: Դա նպատակ կունենա ապահովել դպրոցներին ավելի շատ տեղեկատվություն՝ գիտելիքների, աշակերտների առաջադիմության, ուժեղ եւ թույլ կողմերի մասին, որպեսզի ուսումնական գործընթացը բարելավվի ու ավելի լավ ծրագրված լինի, իսկ դպրոցական ավարտական քննությունների անցկացումը դպրոցը ինքը կապահովի: Նախարարությունը նաեւ աշխատում է մոնիտորինգի համակարգ ստեղծելու վրա, որը կապահովի դպրոցների մշտական գնահատումը եւ կաջակցի նրանց ավելի շատ զարգացմանը », – ասել է Բատիաշվիլին:
Նյութը՝ «Նորություններ-Վրաստան»-ի