Ախալքալաքի մունիցիպալիտետում նախատեսվում է 4 գյուղի հանրային դպրոց վերանորոգել։ Դպրոցների վերանորոգման նախագծման էլեկտրոնային մրցույթն արդեն կայացել է:
Ախալքալաքի շրջանի Բուզավեթ, Օլավերդ, Ղադոլար և Մոդեգամ գյուղերի դպրոցներում վերանորոգման աշխատանքների նախագծման էլեկտրոնային մրցույթը հաղթել է Գևորգ Ղալիվոնջյանը, 1710 լարի արժողությամբ։
Բուզավեթ գյուղի հանրային դպրոցում նորոգման աշխատանքների համար նախատեսված է մոտավոր 30,000 լարի, Մոդեգամի՝ 20,000 լարի, Օլավերդի` 10 000 լարի, Ղադոլարի՝ 30,000 լարի:
Ըստ նախնական տվյալների՝ Օլավերդի հանրային դպրոցի շենքում պետք է փոխվեն առաստաղները, Բուզավեթում, Մոդեգամում և Ղադոլարում պետք է նորոգվի տանիքը, իսկ Մոդեգամում և Ղադոլարում բացի տանիքից կիրականացվի նաև ներքին հարդարման աշխատանքներ։
Վերոնշյալ դպրոցների վերանորոգման նախագծերը պետք է պատրաստ լինեն մինչև օգոսոտոսի 24-ը: