Ախալքալաքում կազինոյի սեփականատերը յուրաքանչյուր եռամսյակում, յուրաքանչյուր խաղասեղանի համար պետք է 30 000 հարկ վճարի: Իսկ յուրաքանչյուր խաղային ապարատի համար՝ 3000 լարի:
Ախալքալաքի շրջանային ժողովն իր հերթական նիստի ընթացքում քննարկեց «Հարկային օրենսգրքում» կատարված փոփոխությունները և, ըստ այդմ, ընդունեց վերոնշյալ հարկային վճարումների չափը Ախալքալաքի ազարտային բիզնեսի համար:
Ըստ ընդունված օրենքի, Վրաստանում կազինոյի սեփականատերը յուրաքանչյուր խաղասեղանի համար, յուրաքանչյուր եռամսյակը մեկ պետք է վճարի 20 հազարից մինչ 40 հազար լարի, նախկին 15-30 հազար լարիի փոխարեն, իսկ յուրաքանչյուր խաղային ավտոմատների համար՝ 2-ից 4 հազար, նախկին 1.5-3 հազարի փոխարեն:
Ախալքալաքում ընտրեցին օրենքով նախատեսված միջին չափը:
Էլեկտրոնային խաղարկությունների կազմակերպիչները պետք է վճարեն խաղադրույքների գումարի 10%-ը, նախկին 5%-ի փոխարեն: իսկ սիստեմային-էլեկտրոնային տեսքով կազմված խաղերի համար 275 000 լարի:
Այն կազինոները, որոնց դիմաց ավտոմատ կա յուրաքանչյուր ավտոմատի համար պետք է 10 000 լարի վճարեն: Ակումբները ամեն մի խաղասեղանի համար՝ 7000 լարի:
Վիճակախաղերի տոմսերից ստացած եկամուտի 15 տոկոսն է գանձվում պետության կողմից:
Խաղային բիզնեսն ամբողջությամբ վերահսկվում է Ֆինանսների նախարարության հարկային ծառայությունների կողմից, թե լիցենզիայի տրամադրումը և թե հարկերի գանձումը:
Հարկ է ավելացնել, որ ինչպես Ախալքալաքում, այնպես էլ մյուս շրջաններում խաղային բիզնեսից հարկերի տեսքով գանձվող գումարը մուտքագրվում է տեղական բյուջե:
Անցած տարվա դեկտեմբեր ամսին Վրաստանի Հարկային օրենսգիրքը ենթարկվեց որոշակի փոփոխությունների: Այդ փոփոխությունների համաձայն 2017թ.-ի հունվարի 1-ից, երկրում ավելացավ մի շարք ապրանքների և ծառայությունների հարկերը:
Հարկերի բարձրացումը մասնավորապես վերաբերում է ծխախոտային արտադրանքին, ավտոմեքենաների ներմուծման և նավթամթերքներին, ինչպես նաև խաղային բիզնեսին:
Այս կերպ Վրաստանի կառավարությունը ակնկալում է, որ բյուջեի ֆինանսական մուտքերը կավելանան, իսկ երկրի բնակչությունը կլինի ավելի առողջ:
Ազարտային խաղերի բիզնեսն Ախալքալաքում ծաղկում է ապրում: Մեզանում օր-օրի ավելանում է թե խաղամոլների, թե կազինոների թիվը: Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները ինչ ազդեցություն կունենան, ցույց կտա ժամանակը…