Ուժեղ բքի և ձյան պատճառով դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումն Ախալքալաքում, պատճառը շարքից դուրս եկած ֆիդերներն (էլեկտրաէներգիան սնուցիչ կետերին միացնող հաղորդալարեր) են։
Էներգաբաշխիչ «Energo Pro Georgia» ընկերությունից Jnews-ին հայտնում են, որ եղանակային բարդ պայմանների պատճառով ողջ մունիցիպալիտետով մեկ մի քանի ֆիդերներում վթարներ են գրանցվել։
«Այս պահին էներգաբաշխիչ ընկերության աշխատակիցներն աշխատում են վթարների վերացման ուղղությամբ: Էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի մինչև օրվա վերջ»,- տեղեկացնում են «Energo Pro Georgia» ընկերությունից: