Այսօր, օգոստոսի 15-ին Ախալքալաքի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում, որի նպատակն էր մարդկանց ինֆորմացնել Վրաստանի օրենսգրքում բնապահպանական այն փոփոխությունների մասին, որոնք կգործեն 2020 թվականի հունվարից:
Ծրագիրը նպատակ է հետապնդում հասարակական և քաղաքացիական կազմակերպությունների ուժեղացմամբ, բարձրացնել մարդկանց ակտիվության մակարդակը որրոշում կայացնել ինչպես տեղական, այնպես էլ ազգային ու պետական տարբեր գործընթացներում:
Սպասարկման ոլորտի փորձագետ Գիա ժորժոլիանին ներկայացնելով ծրագիրը դրական գնահատեց օրենսգրքում կատարվող փոփոխությունները:
«Դրական է այն, որ սքրինինգ փուլում կդրվի փաստաթուղթ և բնակչությունը կտեղեկանա դրա մասին, թե ինչ, որտեղ և ինչպես է կառուցվում։ Երկրորդ փուլում կլինի փաստաթղթային պարզաբանումը, իսկ երրորդում ընդհանուր ծրագրի իրականացումը»,- նշեց Գիա Ժոժոլիանին։
Նրա խոսքերով ավելանում է նաև ծրագրի իրականացման ժամանակը՝ նվազագույնը 6 ամիս անհրաժեշտ կլինի թույլատվություն ստանալու համար։
Քաղաքապետարանն իր հերթին հենց գործի սկզբից տեղեկացված կլինի, թե քանի մարդ պետք է աշխատի և այլնի մասին: Այստեղից ելնելով, օրինակ. բնակչությունն արդեն տեղյակ կլինի նոր կառուցվող ՀԷԿ-ի, և ինչպես նախկինում էր, վերջին րոպեին չի իմանա դրա մասին։
Յուրքանչյուր ծրագիր կիրականացվի միայն այն ժամանակ երբ բնակիչներն իրենց համաձայնությունը տան տվյալ նախագծի իրականացմանը: Եթե նույնիսկ մեկ բնակիչ դեմ լինի, այն չի իրականացվի, առանց համաձայնության։
Ժոժոլիանիի խոսքերով սա օրենսդրական փոփոխությունների դրական կողմերից մեկն է:
Օրենսգիրքը բաղկացած է երկու հավելումներից՝ հավելում 1 և հավելում 2, որոնցում թվարկված է գուրծունեությունները, ինչ ազդեցություն ունի այն, և ինչ ազդեցություն կարող է ունենալ շրջակա միջավայրի և բնակչության վրա։
Սա նշանակում է որ, յուրաքանչյուր բնակիչ կարող է ստանալ ամբողջական տեղեկատվություն և արտահայտել իր կամքը։
Օրենսդրական այս փոփոխությունները պարունակում են նաև բացասական երանգներ: Ծրագրի համար հատկացված 6 ամիս ժամանակը շատ քիչ է:
«Քանի որ Հէկ-ի կառուցման համար անհրաժեշտ է հետազոտություն անցկացնել տարվա բոլոր 4 եղանակներին, պատրադիր պետք է երկրաբանական հետազոտություն կատարել, ինչի բավականին երկար ժամանակ է պահանջում»,- տեղեկացրեց Սպասարկման ոլորտի մասնագետ Գիա Ժոժոլիանին:
Նոր փոփոխությունների շնորհիվ, յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար 3 փուլով քննարկումններ կանցկացվեն: Եվ ներդրողը պարտավոր կլինի բոլոր փուլերի ընթացքում հանդիպումներ անցկացնել բնակչության հետ, նրանց տեղեկատվություն հաղորդել, լսել նրանց առաջարկներն ու հաշվի առնել կարծիքները։
Ռիմա Մառանգոզյան