Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն և Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին սեպտեմբերի 11-ին ստրրագրեցին համագործակցության հուշագիր: Որը նախատեսում է ազգային փոքրամասնությունների ինտեգրման աջակցություն պետական լեզվի ուսուցման խթանման օգնությամբ:
Համաձայն այս հուշագրի, համագործակցությունը կիրականանա «Տեղական ինքնակառավարման մարմինների էլեկտրոնային կառավարում» նախագծի շրջանակներում, որի նախաձեռնողն է Վրաստանի Արդարադատության Նախարարության «Պետական սերվիսների զարգացման գործակալությունը»:
Հետևյալ նախագիծը նախատեսում է` «Պետական սերվիսների զարգացման գործակալությունը» և «Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցը», և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը միասին կնախագծեն և կիրականացնեն, բնակչության և մարզային կենտրոններում գործող անձնակազմի վրաց լեզվի ուսուցումը, որտեղ խիտ բնակեցված են ազգային փոքրամասնությունները:
Նախագիծը նաև նախատեսում է տեղի համայնքներում, հատկապես գյուղերում, քաղաքացիական ինտեգրման, հասարակության զարգացման, քաղաքացիների սպասարկման որակի բարելավմանը՝ նպաստելով հասարակական կենտրոնների աշխատակիցների որակավորման բարձրացմանը:
Ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված տարածաշրջաններում հիմնական ուշադրություն է դարձվում բնակչության լավագույն ուսուցմանը կառավարական ընթացակարգերին: Սա մեկն է առաջնահերթ թեմաներից: Համապատասխանաբար, հուշագրի շրջանակներում Հասարակական կենտրոնի անձնակազմի հետ համագործակցության համար կկազմվեն հատուկ ուսումնական ծրագրեր, որը ուղղված կլինի վարչարարական գործընթացի կատարելագործմանը և քաղաքացիների սպասարկման բարելավմանը: Այդ ծրագրով ուսուցումը կանցկացվի «Զուրաբ Ժվանիայի անվան պետական կարավարման դպրոցում»:
Էդիտա Բադասյան