Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետական նախարարի գրասենյակը, Վրաստանի Պետական ծառայության բյուրոյի հետ համատեղ, հայտարարում է ստաժավորման ծրագիր այն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողների համար, ովքեր սովորել են Վրաստանի բուհերում «1+4» կրթական ծրագրով:
Ստաժավորման ծրագրի նպատակն է Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին ծանոթացնել պետական ծառայության առանձնահատկություններին, զարգացնել նրանց մասնագիտական հմտությունները և արդյունքում՝ նպաստել նրանց ներգրավվածությանը և քաղաքացիական ինտեգրման գործընթացին:
Ծրագրի շրջանակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան մրցութային հիմունքներով մասնակցել ստաժավորմանը: Հատուկ ստեղծված հանձնաժողովն ապահովում է ստաժորների ընտրությունը` ըստ սահմանված գնահատման չափանիշների:
Հաջողակ թեկնածուները ստաժավորումն անցնում են 1 ամսից մինչև 6 ամիս՝ պետական կառույցներում, տեղական ինքնակառավարման մարմիններում և հանրային իրավունքի իրավաբանական անձ ներկայացնող կառույցներում:
Հաշվի առնելով երկրում առկա համաճարակաբանական իրավիճակը, հղման մեջ թվարկված պետական կառույցները պատրաստ են մասնակցել ստաժավորման ծրագրին:
Ստաժավորման ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն դիմումի ձևը մինչև հոկտեմբերի 17-ը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով ստաժավորման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել էր: