«MercyCorps»-ը, Վրաստանի խորհրդարանը և Շվեյցարիայի դոնորները, ովքեր աջակցում են գենդերային հավասարությանը, ցույց տվեցին Վրաստանի երեք շրջաններում իրենց աշխատանքի արդյունքները՝ 2008թ.-ից սկսած:
Մարտի 17-ին «Հուալինգ Թբիլիսի» հյուրանոցում կայացավ «Հավասար հնարավորությունների զարգացում Վրաստանում» գիտաժողովը, որտեղ երեք տարածաշրջանների՝ Սամցխե-Ջավախքի, Քվեմո-Քարթլիի և Աջարիայի Կանանց սենյակները ցուցադրեցին տարբեր ոլորտներում արդյունքի հասած իրենց աշխատանքի մասին: Երեք տարածաշրջաններում բացվել է 19 Կանանց սենյակ:
Գիտաժողովին մասնակցում էին Նախարարությունների, Խորհրդարանի, միջազգային դոնորների, ոչ կառավարական սեկտորի ներկայացուցիչների 500 պատվիրակներ, ինչպես նաև երեք տարածաշրջանների կանայք և տղամարդիկ, ովքեր իրենց նախագծերով, Կանանց սենյակի օգնությամբ հասել են զգալի արդյունքների: Նախագիծը, որով Կանանց սենյակները նպաստել են հավասար հնարավորությունների զարգացմանը կոչվում է «ՓոքրԿովկասիԴաշինք»:
Գիտաժողովին ելույթ ունեցավ կրթության փորձագետ Էլեն Բրեդբերին, ով նպաստում է կյանքի ինտեգրմանը գյուղում և քաղաքում, Խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Ռեգոշվիլին, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Քեթևան Բոջորիշվիլին, գենդերային փորձագետ Լիա Նադարիան և այլ հյուրեր: Ինչպես նաև կանայք և տղամարդիկ, ովքեր այս նախագծի օգնությամբ բացել էին իրենց գործը և հասել արդյունքի:
«Ծրագիրն ավարտվում է մարտի վերջ և մենք ուզում ենք ցույց տալ, թե որքանով է հաջողվել աշխատանքի այս մոդելը այդ երեք տարածաշրջաններում, կանանց մասնակցությամբ: Որպեսզի այլ տարածաշրջաններում նույնպես կարողանան բացել ծառայություններ, եթե ոչ Կանանց սենյակ, ապա գոնե ինչ-որ ծառայություն, որը նման կլինի մերին»,- ասաց նախագծի աշխատակից Մարինա Բայրամյանը:
Հյուրանոցի ճեմասրահում կազմակերպվել էր սննդամթերքի, հուշանվերների, նկարների և գյուղատնտեսական հողերի մշակման դեղորայքի ցուցահանդես-վաճառք:
Այս ծրագրի շրջանակներում ամբողջ Վրաստանում հայտարարվել էր լուսանկարների մրցույթ «Կանայք և տղամարդիկ գյուղերում» թեմայով: Լավագույն լուսանկարները ներկայացվեցին այս գիտաժողովին:
Ախալքալաքի շրջանը նույնպես մասնակցեց լուսանկարչական մրցույթին: Շրջանից երեք լուսանկար հասան եզրափակիչ և ցուցադրվեցին գիտաժողովին:
Շուշան Շիրինյան