Համընդհանուր առողջապահական ծրագրում փոփոխություններ են մտցվել, որքան շատ են մարդու եկամուտները, այդքան քիչ կարող է նա օգտվել պետական ծրագրերից:
Այսօրվա մամլո ասուլիսում Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեյենկոն նշել է, որ համընդհանուր առողջապահական ծրագրից օգտվողները կբաժանվեն մի քանի խմբի: Դավիթ Սերգեյենկոն կարևորել է հիմնական կատեգորիան և ենթաբաժինները, որոնք կօգտվեն համընդհանուր առողջապահական ծրագրից:
«Թիրախային խմբերը` մոտ 1 700 000 մարդ: Սա ներառում է` երեխաներ 0-5 տարեկան, ուսանողներ, թոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ուսուցիչներ, սոցիալապես անպաշտպաններ: Այս խմբի համար հանրային առողջապահական ծառայությունների շրջանակը կմնա անփոփոխ: Բոլոր վեց ենթախմբերին կհատկացվի արտոնություն, միաժամանակ օգտվել համընդհանուր առողջապահական ծառայություններից և անձնական ապահովագրության փաթեթից (լրացվող): Սոցիալապես անապահովներին և թոշակառուներին, ովքեր չեն կարող գնել, կլինի հիվանդանոցային դեղորայքի ֆինանսավորման կոմպոնենտ:
– Քաղաքացիները, որոնց եկամուտը գերազանցում է 40 000 լարին մեկ տարվա ընթացքում, կազմում է` 32 000 մարդ: Այս կատեգորիան չի կարող ստանալ բժշկական ծառայություններ, նախատեսված համընդհանուր առողջապահության ծրագրով: Բայց նրանք մնում են այլ առողջապահական ծրագրերի օգտվողներ: Օրինակ, հեպատիտ C ծրագրի, ծննդաբերության ֆինանսավորում:
– Քաղաքացիները, որոնց ամսական եկամուտը ավելին է քան 900 լարին, բայց տարեկան եկամուտը չի գերազանցում 40 000 լարին` 300 000 մարդ: Այս կատեգորիայի համար կփոխվի այն, որ հրատապ ստացիոնարի դեպքում 100%-ի փոխարեն կֆինանսավորի 90%-ը: Եթե պլանավորված ստացիոնարի ծախսերը ավելին են քան 1000 լարին կֆինանսավորվի մինչ 70%-ը: Եթե պլանավորված ստացիոնարի ծախսերը լինեն ավելին քան 1000 լարին, չի ֆինանսավորվելու: Նրանք չեն ունենա արտոնություններ օգտվելու անձնական ապահովագրության լրացվող փաթեթից:
– Քաղաքացիները` ցածր և անկանոն եկամուտներով, դեռահասները, ամսական 900 լարիից պակաս եկամտով մարդիկ, և ինքնազբաղված մարդիկ` 1 154 միլիոն մարդ: Այս կատեգորիայի համար անհետաձգելի շտապօգնությունը 100%-ի փոխարեն կֆինանսավորվի 50%-ով: Պլանավորված հիվանդանոցների և ստացիոնարների կոմպոնենտը կմնան անփոփոխ: Պլանավորված ստացիոնարը կսուբսիդավորվի այն դեպքում, եթե ծախսերը գերազանցում են 500 լարին: Այս կատեգորիան կունենան արտոնություն միաժամանակ օգտագործել համընդհանուր առողջապահական ծառայությունների և մասնավոր ապահովագրման լրացվող փաթեթը: Կպահպանվեն առողջապահության այլ պետական ծրագրեր, կտրվեն անցումային փուլի նպաստներ:
– Քաղաքացիները, որոնց միավորները 70 000-ից 100 000–ի սահմանում է` 102 000 մարդ: Այս կատեգորիայի համընդհանուր առողջապահական ծառայությունները կմնան անփոփոխ: Միևնույն ժամանակ, նրանք իրավունք կունենան օգտվել համընդհանուր առողջապահական ծառայություններից և անձնական ապահովագրության լրացվող փաթեթից: Դեռահասները 6-18 տարեկան` 503 000 մարդ: Այս կատեգորիայի մոտ նույնպես չկան փոփոխություններ համընդհանուր առողջապահական ծառայությունների ծավալը պահպանվում է: Դրա հետ մեկտեղ, նրանց կշնորհվի արտոնություն, միևնույն ժամանակ օգտվել համընդհանուր առողջապահության ծառայություններից և մասնավոր ապահովագրության լրացվող փաթեթից», – նշել է նախարարը:
Սերգեյենկոն հավելել է, որ միևնույն ժամանակ, ծննդաբերության ֆինանսավորումը մնում է անփոփոխ բոլոր կատեգորիաների համար:
Սկզբնաղբյուրը` apsny.ge: