Հուլիսի 22-ից, Ռուսթավելի պողոտայում ընթացող ցույցերը փոխեցին իրենց ձևը և ստացան հաղորդման տեսք։ Ինչպես հայտարարում են ցույցի կազմակերպիչները, նրանք ժողովրդի համար խորհրդարանի տարածքից կթողարկեն հաղորդում՝ առցանց։
Հայտարարությունում նշված է․ «Քանի դեռ Գիորգի Գախարիան մնում է ՆԳ նախարարի պաշտոնում, երկրում անընդհատ կլինի կենտրոն, որտեղ մարդիկ ամեն օր կիմանան, թե ինչի համար պետք է նա լքի պաշտոնը և միևնույն ժամանակ, ինչ սխալներ է անում կառավարող թիմը»։
Ռուսթավելի պողոտայում հեռուստատեսային ստուդիա էր կազմակերպված և այս բեմից կազմակերպիչները պատրաստվում են քննարկել հունիսի 20-ին տեղի ունեցած արյունոտ գիշերվա իրադարձությունները։
Ցույցի կազմակերպիչներից մեկի խոսքով, նրանք ցանկանում են, որ ակցիան լինի համապատասխան երկրում ընթացող գործողություններին և հենց այդ պատճառով առաջարկել է այս ձևաչափը։
«Այս պատմությունն այնքան երկար շարունակվեց, որ այսպես հեշտությամբ չի ավարտվի, մի գեղեցիկ օր ինչ-որ մեկը կհոգնի և հետևաբար, սա ամենալավ գաղափարը թվաց մեզ, այս ձևաչափով շարունակելը»,- հայտարարեց Միշա Մշվիդլաձեն։
Հեռուստատեսային բեմի հյուրերից մեկն էր Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը։ Գիորգի Բուրջանիձեի խոսքով, օմբուդսմենի գրասենյակը շարունակում է հետաքննությունը։
«Հետաքննության շրջանակներում ստուգում ենք այն, թե մարդու իրավունքների ստանդարտները որքանով են պաշտպանված և այն, որ մենք ուզում ենք, դա հասարակության առջև լինենք լավ պատասխանատուներ, դրա համար ստեղծենք խորհրդատվական խորհուրդ, որտեղ ցույցի կազմակերպիչներն են, ինչպես նաև, ուզում ենք, որ մարդկանց տեղեկացնենք այն գործունեության հետ, ինչ որ անում ենք», – ասում է Բուրջանիձեն։
Այսօր բողոքի ցույցերի 33-րդ օրն է՝ արյունոտ գիշերվանից հետո քաղաքացիներն ամեն օր հավաքվում են Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց և պահանջում Գիորգի Գախարիայի հրաժարականը։ Չնայած դրան ՆԳ նախարար Գիորգի Գախարիան հանրության այս պահանջն անտեսում է։
Ռիմա Մառանգոզյան