Վրաստանի բնակիչների 45%-ը կարծում է, որ երկրում դատական համակարգը գտնվում է իշխող կուսակցության ազդեցության տակ: Այս մասին վկայում են «Transparency International – Georgia» հասարակական կազմակերպության կողմից իրականացված սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքները:
Հարցման համաձայն, հարցվածների 23%-ը մասամբ համաձայն է այն կարծիքի հետ, որ դատական համակարգը գտնվում է «Վրացական երազանքի» վերահսկողության տակ: Մինչդեռ 15%-ը համաձայն չէ դրա հետ: Ավելին, հարցվածների 40%-ը կարծում է, որ դատարանը գտնվում է «կլանի»՝ դատավորների ազդեցիկ խմբի, ճնշման տակ: 13%-ը մասամբ համաձայն է դրա հետ, իսկ 16%-ը համաձայն չէ:
Հարցվածների 40%-ը հավատում է վրացական դատարանների կողմնակալությանը, իսկ հարցվածների 65%-ը մասնակի է հավատում: Անկողմնակալ դատարան համարում է սոցհարցման մասնակիցների 19%-ը: Ըստ բոլոր հարցվածների մոտ կեսի, դատարանը ինչ-որ չափով կոռումպացված է (միայն քառորդը չի հավատում դրան):
Հարցին, թե քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները տարածվա՞ծ են Վրաստանում, բացասական է պատասխանել միայն 14%-ը: 24%-ը նշել է, որ դրանք հավանաբար տարածված չեն, իսկ 37%-ը, ընդհակառակը, գտնում է, որ նման ձերբակալությունները ավելի տարածված են: Վստահությունն առ այն, որ այս խնդիրը ծառացած է, արտահայտել է հարցվածների 11%-ը: