Ռուսաստանում մասնակի զորահավաքի մասին հայտարարությունից հետո Վրաստանում հաստատվել է ավելի քան 100 հազար ռուս: Այս մասին հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Ըստ Վրաստանի նախագահի՝ սեպտեմբերի 21-ից ռուս-վրացական սահմանը հատել է 700 000 ռուս, որոնցից 600 000-ը հետագայում մեկնել են եվրոպական երկրներ, Թուրքիա կամ Հայաստան։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 28-ին հայտարարել էր Ռուսաստանում զորահավաքի ավարտի մասին: