Վրացական գինին մտել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում: Պաշտոնական կայքում հրապարակված նյութում նշվում է, որ հնագիտական պեղումների արդյունքում՝ Շուլավերի լեռան վրա հայտնաբերվել են գինու քիմիական մնացորդներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 6000-5800 թ.թ.:
Նեոլիթյան դարաշրջանի խեցեղենը հագեցված է գինեթթվով: Այն փաստը, որ կերամիկայի մեջ եղել է գինի, հաստատում են նաև հայտնաբերված այլ օրգանական թթուներ (խնձորի, կիտրոնի և խեժաթթու), որոնք նույնպես մտնում են նաև եվրոպական խաղողի բաղադրության մեջ:
Գինեսի համաշխարհային ռեկորդների կայք-էջում ասված է, որ գինու մնացորդները հայտնաբերվել են խոշոր չափի կժերի մեջ, որոնք ենթադրաբար օգտագործվել են գինու խմորման, հնեցման և պահեստավորման համար:
Մինչ այս բացահայտումը գինու հայրենիքը համարվում էր Իրանը, որտեղ հայտնաբերվել էին նույնականացված հնագույն գինու քիմիական մնացորդներ: Հաջի-Փիրուզ-Տեպեի հնագիտական հուշարձանում հայտնաբերված խեցեղենը թվագրվում է մ.թ.ա. 5400-500 թթ .:
Վրաստանում հայտնաբերված մնացորդները 600-1000 տարով ավելի հին են: Հայտնաբերումը պատկանում է Փենսիլվանիայի համալսարանի Հնագիտության և մարդաբանության թանգարանի մոլեկուլային հնագետն, պրոֆեսոր Պատրիկ Մաքգովերնին՝ «Վրաստանի նեոլիթյան վաղ շրջանի գինին» ուսումնասիրության հեղինակին: Հետազոտող խումբը ներառում էր գիտնականներ Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսրայելից, Կանադայից, ԱՄՆ-ից և Դանիայից: