Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Վրաստանում ձեռք բերված տասը տիկնիկներից ինը, պարունակում են վտանգավոր նյութեր:
Վրաստանի Հանրային Պաշտպան Ուչա Նանուաշվիլին կոչ է անում կառավարությանը արձագանքել ուսումնասիրությանը, որը ցույց է տվել, որ շատ խաղալիքներ վրացական շուկայում պարունակում են մարդու առողջության համար վտանգավոր նյութեր:
«Վրաստանի ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոն» ոչ պետական կազմակերպությունը Գերմանիա լաբորատոր հետազոտության է ուղարկել 10 տարբեր խաղալիքներ, դրանց անվտանգությունը ստուգելու համար, որոնք գնվել են Թբիլիսիի խանութներից:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տասը տիկնիկներից ինը պարունակում են վտանգավոր նյութեր, այն էլ մեծ քանակությամբ: Հանրային Պաշտպանի գրասենյակում ափսոսանք են հայտնել, որ Վրաստանի օրենսդրության մոտեցումը Եվրամիության նոր մոտեցմանը խաղալիքների անվտանգության հետ կապված նախատեսված է միայն 2019 թ.-ին:
«Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ հիմք ընդունելով Վրաստանի ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոնի հետազոտության արդյունքները, ավելի լավ պաշտպանելու համար անչափահասների շահերը, առողջությունն և անվտանգությունը, անհրաժեշտ է անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել և իրականացնել խաղալիքների անվտանգության դիրեկտիվները մինչ 2019թ.-ի սեպտեմբերի 1-ը», – ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի կայքում զետեղված զեկույցում:
Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում Վրաստանի կառավարությանը գործուն քայլեր ձեռնարկել շուկայի վերահսկողության առումով, ինչպես նաև մինչ 2019 թվականը ծրագրել և կարգի բերել օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտը:
Նյութի սկզբնաղբյուր` sputnik-georgia