Տաք եղանակը կպահպանվի Վրաստանի տարածքում առաջիկա մի քանի օրերին։ Այս մասին հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Շաբաթ օրը երկրի արևմտյան մասում օդի ջերմաստիճանը կլինի +12-ից մինչև +17 աստիճան։ Արեւելյան Վրաստանում՝ +8-ից +13 աստիճան:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ կիրակի երկրի որոշ շրջաններում հնարավոր է անձրև, իսկ բարձր լեռնային շրջաններում հնարավոր է ձյուն տեղա: Արեւմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչեւ +3 աստիճան, բայց արդեն երկուշաբթի օրը եղանակը կրկին կպարզվի, իսկ տեղումները կդադարեն: Արեւելյան Վրաստանում ամպամած և ցուրտ կլինի, հնարավոր է ձյուն տեղա։ Երկրի որոշ շրջաններում քամու ուժգնությունը կարող է հասնել վայրկյանում 20-25 մետրի:

Մայրաքաղաքաում հանգստյան օրերին օդերևութաբանները խոստանում են առանց տեղումների եղանակ: