Ըստ Վրաստանի ազգային բանկի (ՎԱԲ), մարտի 31-ի դրությամբ Վրաստանի ազգային արժույթի լարիի պաշտոնական փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 3,4118-ից մեկ լարի, բայց կոմերցիոն բանկերում մեկ դոլարի գինը հասնում է 3,50 լարիի (GEL)։
Վրացական ազգային արժույթի արժեքը նույնպես անկում է ապրում Bloomberg առեւտրային համակարգում: Մասնավորապես, մարտի 31-ին, ժամը 12:00-ին, մեկ դոլարի արժեքը, ըստ Bloomberg-ի` կազմել է 3,45 լարի:
Ինչ վերաբերում է եվրոյին, ըստ պաշտոնական փոխարժեքի, մեկ եվրոյի գինը 4,0044 լարի է, բայց կոմերցիոն բանկերում արտարժույթը կարելի է գնել 4,1 լարիով:
Ապրիլի 1-ին լարիի նոր պաշտոնական փոխարժեքը կհայտարարվի ժամը 17:00-ին: