2016 թ.-ին Վրաստանում արձանագրվել է ռեկորդային ցածր գործազրկության մակարդակ` 11.8%:
Այս մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը: 2015 թ.-ին գործազրկության մակարդակը կազմել է 12%, իսկ 2014 թ.-ին 12.4%:
Ըստ վիճակագրության, աշխատանք ունեցող անձանց թիվը կազմել է 1,760,000 մարդ, որոնցից 1.015 մլն ինքնազբաղ է, իսկ 747 000-ը վարձու աշխատողներ են: Գործազրկության մակարդակը գյուղերում կազմում է 5%, իսկ քաղաքում՝ չորս անգամ ավելի շատ՝ 21.1% : Սա պայմանավորված է նրանով, որ գյուղացիները ովքեր աշխատում են գյուղատնտեսության մեջ, փոխհատուցում կամ այլ վարձատրություն ստանալու նպատակով (պարենային պարգևատրում և այլն), համարվում են աշխատող:
Գրուզստատի մեթոդաբանությամբ, աշխատանք ունեցող համարվում են 15 տարեկան և բարձր քաղաքացիները, ով հաշվետու ժամանակահատվածում իրականացրել է որոշակի աշխատանք, աշխատավարձ կամ այլ տեսակի փոխհատուցում (փողով կամ բնեղեն) ստանալու համար: Ինչպես նաև անձը, ով ունի աշխատանք, բայց տարբեր պատճառներով չի աշխատում:
Միևնույն ժամանակ, ինքնազբաղ համարվում է սեփականատերը, ով աշխատում է շահույթ կամ ընտանիք պահելու նպատակով (դրամական կամ բնեղեն): Ինչպես նաև ինքնազբաղ է համարվում անձը, ով աշխատում է ընտանեկան բիզնեսում, առանց որևէ փոխհատուցման (անվճար):
Գործազուրկ համարվում է քաղաքացին 15 տարեկան կամ բարձր, ով հարցման յոթ օրերի ընթացքում ոչ մի ժամ որևէ աշխատանք չի արել, փոխհատուցում կամ այլ օգուտ ստանալու համար:
Ինքնազբաղների բաձարձակ մասը, այսինքն, մոտ մեկ միլիոն տնտեսապես ակտիվ քաղաքացիներ աշխատում են գյուղատնտեսության ոլորտում: Նրանց եկամուտը, հիմնված արդյունաբերության առանձնահատկությունների վրա, նվազագույն է, և նրանք արտադրում են համախառն ներքին արդյունքի ընդամենը 10%, իսկ մնացած մասը՝ այսինքն 750.000 մարդ ստեղծում է համախառն ներքին արդյունքի 90%-ը: Ինքնազբաղների մի մասը աշխատում է անվճար, կամ բնեղեն, այսինքն, նրանք չեն վճարում հարկեր, ինչը նշանակում է, որ նրանք աննշան են մասնակցում բյուջեի եկամուտային մասի ձևավորմանը:
Գրուզստատի մեթոդաբանությունը համապատասխանում է Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությանը: